• Latest news

Որքանո՞վ է անվտագ ֆտորով ատամի մածուկը

10 դեկտեմբերի, 2014  10:47

Ահա մի փաստ, որ շատերին շփոթության մեջ կգցի՝ ատամի մածուկի մեկ սրվակի բաղադրությունը կազմող ֆտորիդները կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ: Թեեւ, մյուս կողմից էլ, հաճախ որպես «ատամների փրկիչ» են գովազդվում: Ընդ որում, գովերգողների շարքում բազմաթիվ կառավարական գործակալությունների եւս կարելի է հանդիպել: Մինչդեռ ֆտորիդի բաղադրությամբ ատամի մածուկը պետք է հատուկ նշում կրի՝ թունավոր լինելու եւ չափից ավելի մեծ ծավալներով կլանման դեպքում բժշկական օգնությանը դիմելու անհրաժեշտության վերաբերյալ:

Բանն այն է, որ ֆտորիդը ոչ միայն ատամները քայքայումից զերծ պահելու, այլեւս ինֆեկցիայի առաջացում հրահրելու հատկություն ունի: Բնական միներալի օգտագործման անվտանգ չափաբաժինը մինչ այժմ էլ բանավեճի տեղիք է տալիս՝ բժիշկների եւ առողջապահության ոլորտի պատասխանատուների շրջանում:

ԱՄՆ-ում մատակարարվող ջրի շուրջ կեսը ֆտորիդի հավելումներ է պարունակում: Ընդդիմադիր փորձագետները կոչ են անում բաղադրության նվազեցում նախաձեռնել՝ պնդելով, թե ներկայիս պրակտիկան վտանգավոր է՝ ֆլյուորոզի՝ ատամների վրա սպիտակ բծերի կամ կետերի առաջացմամբ բնորոշվող հիվանդության տեսանկյունից:  Ներկայումս արդեն դրա ախտանշանները երկրի չափահաս բնակիչների գրեթե 50 տոկոսի մոտ կարելի է գտնել: Սակայն ռիսկերը միայն ատամի էմալի կոսմետիկ գունազարդման հետ չեն կապված:

Ընտանեկան բժիշկ Դեյվիդ Բրաունշտայնի հավաստիացմամբ, ջրի ֆտորավորումը մի շարք այլ՝ լուրջ հիվանդությունների առաջացման աղբյուր կարող է հանդիսանալ: 

«Ֆտորն օրգանիզմում հարյուրավոր էնզիմների թունավորման կարող է հանգեցնել, ինչի արդյունքում էլ քաղցկեղի որոշ տեսակներ եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս», - նշել է նա:

Բացի այդ, ԱՄՆ բնապահպանական գործակալության նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆտորիդների մեծ ծավալով սպառումը կարող է ոսկրերի թուլացման, կոտրվածքների եւ այլ անոմալ դրսեւորումների հանգեցնել: Մեկ այլ հետազոտության շրջանակում էլ խոսքը նեյրոտոքսիկության, հորմոնային խնդիրների եւ քաղցկեղի մասին է գնում: Բացի այդ էլ, մինչեւ վերջ չապացուցված է մնում պնդումը, թե ֆտորիդները կարող են չափահասների մոտ ատամների քայքայումը կանխարգելող միջոց ծառայել:

«Այդ պնդումն ապացուցող որեւէ հետազոտություն մինչ այժմ չի իրականացվել», - նշել է դոկտոր Բրաունշտայնը՝ Newsmax Health-ին տված հարցազրույցի ընթացքում:

Այնպես որ, եթե պարզել եք, որ Ձեր բնակավայրին մատակարարվող ջուրը եւս ֆտորիդներ է պարունակում, կարող եք զտման համակարգ կիրառել՝ հիշելով, որ դրանք ոչ միշտ են ֆտորիդները հեռացնելու հատկություն դրսեւորում: Այս պարագայում Ձեզ օսմոզի հակադարձ զտում իրականացնող սարք է հարկավոր: Մի քանի խորհուրդներ եւս. 

• Երեխաների համար նախատեսված արհեստական կերը չի կարելի ֆտորավորված ջրով պատրաստել: Վերամշակում անցած սննդատեսակները եւս կարող են ֆտորիդ պարունակել:

• Օրգանական սննդամթերքը լավագույն ընտրությունն է, քանի որ պաշտպանություն է ապահովում՝ ֆտորիդից ստացվող՝ ամենալայն տարածում գտած պեստիցիդի՝ սուլֆուրիլ-ֆտորիդի վնասակար ազդեցությունից: Այնպես որ հարկ է ավանդական եղանակով՝ ֆտորիդների բարձր բաղադրությամբ աչքի ընկնող ոսկրային ալրի հաշվին պահված կենդանիներից ստացվող մսի եւ կաթնամթերքի սահմանափակում նախաձեռնել, ինչպես նաեւ մեխանիկական միջոցներով ոսկրազերծ արված հավից խուսափել, քանի որ գործընթացի արդյունքում ոսկրից բաց թողնված ֆտորիդներ կարող են մսի մեջ մնալ:

• Եթե ատամի մածուկը ֆտորիդ է պարունակում, հարկավոր է խոզանակելուց հետո բերանն ինչպես հարկն է՝ լվանալ եւ հետեւել, որ երեխան էլ մեծ քանակությամբ մածուկ չի օգտագործում եւ չի փորձում կուլ տալ այն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել