• Latest news

Լավագույն եւ վատագույն տոնական ուտելիքները՝ մաշկի համար

14 դեկտեմբերի, 2014  13:14

Տոնական օրերը, ինչպես եւ բազմազան ուտելիքներն առջեւում են: Շուտով շուրջբոլորն այնքան գայթակղիչ ուտեստներ են լինելու՝ տարատեսակ խմորեղեններ, կարկանդակներ, քաղցրավենիքներ եւ մեղրաբլիթներ, որ հեշտությամբ կարող ենք առողջ սննդակարգից շեղվել: Սակայն քաշի ավելացումը եւ անառողջ սնուցումը տոնական օրերի հետ կապված միակ խնդիրը չեն, քանի որ այն, ինչով սնվում ենք, կարող է նաեւ մաշկի տեսքի վրա անդրադառնալ:

Բազմաթիվ տոնական ուտեստներ, շաքարի եւ ճարպերի տեսքով բաղադրիչների հաշվին, կարող են մաշկի որակական հատկանիշների կորստի հանգեցնել՝ պատճառ դառնալով, որ վերջինս սովորականից շատ յուղ արտադրի:

Մինչդեռ առողջության համար ամենաօգտակար սննդատեսակները ոչ միայն քաշի, այլեւ մաշկի որակի կարգավորմանն ու բարելավմանն են նպաստում՝ անհրաժեշտ փայլ ապահովելով:

Այդուհանդերձ, բոլորն էլ Ամանորից նախ եւ առաջ հատուկ՝ տարվա մնացած օրերին չմատուցվող սննդատեսակներ են սպասում՝ անհարկի չափաբաժիններով կլանելու համար:

Վատագույն սննդատեսակները

Ստորեւ մի քանի ուտեստներ ենք ներկայացնում, որոնք մերժել կամ փոքր չափաբաժնով ընդունել է պետք՝ մաշկի գեղեցիկ տեսքը պահպանելու համար.

Գոգլի-մոգլի. այս ավանդական ուտեստն իրենից ճարպերի ու շաքարի իսկական հանք է ներկայացնում: Դրա մեկ բաժակի մեջ 10 գրամ ճարպ՝ օրական պահանջվող պաշարի վեցերորդ մասը կարող եք գտնել, եթե օրական 2000 միավոր կալորիականությամբ սնունդ եք ընդունում: Նույն բաժակի մեջ կարող եք նաեւ 20 գրամ ածխաջրատներ՝ հինգ թեյի գդալ շաքար գտնել: Այդուհանդերձ, եթե չեք կարող արդեն սիրելի դարձած խիտ ու քաղցր ըմպելիքից հրաժարվել, գոնե փոքր քանակությամբ խմեք:

Սերուցքային սոուս. այս՝ երեկույթների անբաժանելի մասը դարձած սննդատեսակը ճարպերով հարուստ բաղադրիչներ է պարունակում, ինչպիսիք են մայոնեզը (մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ) եւ սերուցքային պանիրը ((մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ): 

Կարկանդակ. Ամանորի աղանդերի սեղանին հաճախ տարբեր տեսակի կարկանդակներ կարող են հայտնվել: Խնձորի կարկանդակի մեկ բաժինը սովորաբար 22 գրամ շաքար է պարունակում, ինչն ավելի քան թեյի չորս գդալ է կազմում: Այդուհանդերձ, եթե չեք կարող հրաժարվել, գոնե, առանց կեղեւի, դդմով պատրաստվածն ընտրեք՝ այն մաշկի առողջության համար օգտակար A վիտամին եւ բջջանյութեր է պարունակում:

Լավագույն սննդատեսակները

Ստորեւ բերված սննդատեսակներն էլ կարող են փաշկի բնական փայլի պահպանմանը նպաստել.

• Բազմագույն բանջարեղենային նախուտեստներ ընտրեք՝ ամենակարեւոր վիտամինների եւ միներալների ողջ տեսականով սնուցումն ապահովելու համար: Գազարն, օրինակ, բետո կարիոտինով, ինչպես նաեւ A եւ C վիտամիններով է հարուստ:

• Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ուտեստներ, մասնավորապես՝ ձուկ ընտրեք: Այն կարող է մաշկի կարմրության նվազեցմանը եւ կոլագենի մակարդակի պահպանմանը նպաստել: Օմեգա-3 ճարպաթթվով առավել հարուստ ձկնատեսակներն են սաղմոնը, թյունոսը եւ լճի իշխանը:

• Ընդեղենով, մասնավորապես՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի սերմով ու մաշկին առաձգականություն հաղորդող եւ մաշկային ինֆեկցիաների դեմ պայքարի ունակ միներալ՝ սելենիում պարունակող բրազիլական ընկույզով սնվեք: Ընդեղենը նաեւ օմեգա-3 ճարպաթթուների բաղադրությամբ է աչքի ընկնում:

• Ցինկի բաղադրությամբ սննդատեսակներ ընտրեք՝ օրգանիզմում առկա բորբոքումների ծավալը նվազեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, կակաոյի, շոկոլադի, սպանախի, քեշյուի, ավոկադոյի, մոշի, ազնվամորու եւ հնդկահավի մսի մասին է: Բացի այդ, շոկոլադը նաեւ ֆլավոնոլներ՝ ազատ ռադիկալների եւ արեւից ստացված վնասվածքի դեմ պայքարի ունակ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են մաշկի երիտասարդ տեսքն ապահովել: Չնայած այս դեպքում էլ չարաշահել չի կարելի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել