• Latest news

Պատրաստի սննդամթերքների պահպանման ժամկետը. դուք կզարմանաք

15 դեկտեմբերի, 2014  15:36

Ամանորյա տոների ժամանակ մենք սովոր ենք սնունդը պատրաստել նախօրոք եւ այն օրերով պահել սառնարանում  կամ էլ պարզապես սեղանի վրա։ Ահա թե ինչու են տոներին այդքան շատ գրանցվում թունավորման դեպքերը։

Իրականում պատրաստած ճաշատեսակների պիտանելիության ժամկետը խիստ սահմանափակ է։  Թե այս կամ այն ճաշատեսակները ինչքան երկար կարելի է պահպանել, պատմել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Աղցաններ

Աղցանների մեծամասնությունը պետք է պահել 6-18 ժամ, ոչ ավել։ Եվ պետք է պահպանել սառնարանում +6◦C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Ոչ թարմ աղցանների թունավորումներից խուսափելու համար Նունե Բակունցը խորհուրդ է տալիս ամեն օր թարմ աղցաններ պատրաստել, իսկ պահելու համար էլ պատրաստել գոնե այնպիսինները, որոնք կարելի է սառեցնել սառցախցիկում։

Բրինձ, շիլա, միս

Մասնագետի խոսքով, բոլոր պատրաստի սննդամթերքները կարելի է պահել սառնարանում առավելագույնը 48 ժամ։ Սա վերաբերում է նաեւ շիլաներին եւ բրնձին։ Մսի մեջ կա որոշակի միկրոֆլորա, որը ոչնչանում է եփելու կամ տապակելու ընթացքում։ Սակայն մսամթերքի երկար պահելու դեպքում կարող են ձեւավորվել վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստված միսը երկու օրից ավել չպահել։

Բրնձի մեջ, իհարկե, միկրոֆլորաներ չկան, բայց կան ածխաջրեր, ճարպեր եւ խոնավություն, որոնք բավական են, որպեսզի ժամանակի ընթացքում ձեւավորվեն եւ զարգանան որոշակի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վնաս հասցնել մարդու օրգանիզմին։

Ի դեպ, խոզի բուդը, նույնիսկ ապխտածը, պետք է պահել 72 ժամից ոչ ավել։ Եթե հանկարծ որոշեք պատրաստել մսի մեծ կտոր, դրա մի մասը ստիպված կլինեք ամեն դեպքում սառեցնել։

Բաստուրմա, սուջուխ

Ի տարբերություն շատ այլ մթերքների, աղ դրած բաստուրման եւ սուջուխը կարելի է պահել բավականին երկար, բայց կրկին միայն սառնարանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել