• Latest news

Կոկորդի դժվարահասանելի ուռուցքների հեռացման համար ամերիկացիները ռոբոտ են ստեղծել

16 դեկտեմբերի, 2014  13:52

Ամերիկացի գիտնականները մշակել են ռոբոտացված վիրաբուժական տեխնիկա, որը թույլ է տալիս ավելի խորը ներթափանցել գլխի եւ պարանոցի հատվածները։ Այս մեթոդը կարելի է կիրառել ուռուցքների հեռացման համար, որոնք համարվել են ոչ վիրահատելի կամ էլ պահանջել են բարդ վիրահատություն քիմիաթերապիայի եւ ճառագայթաբուժության համատեղությամբ։

Ըմպանային հատվածում գտնվող պարաֆարինգուալ մասն ընկած է գանգի հիմքում եւ միացնում է գլխի ու պարանոցի խորքային հատվածները։ Այս հատվածով են անցնում շատ անոթներ, նյարդեր եւ դեմքի բարդ մկաններ, որոնց սովորական վիրահատական մեթոդներով հասնելը հնարավոր չէ կամ էլ չափազանց վտանգավոր է։

Գլխի եւ պարանոցի շրջաններում վիրահատություններ կատարելու համար նորարար միջբերանային (տրանսօրալ) տեխնիկան Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի (UCLA) գիտնականների կողմից հատուկ մշակված ծրագրով կիրառում է  Da Vinci ռոբոտացված վիրաբուժական համակարգը։

Նվազագույն ինվազիվ գործողությունը կատարվում է վիրաբուժական ռոբոտի միջոցով բարձր հստակությամբ եռաչափ տեսախցիկի եւ ռոբոտի «ձեռքերի» օգնությամբ հատուկ պատրաստված բժշկի վերահսկողության ներքո։

Ռոբոտի բարակ վերջույթները կարող են ներթափանցել հիվանդի բերանի եւ կոկորդի փոքր եւ նեղ հատվածների միջով առանց արտաքին կտրվածքների անհրաժեշտության։ Համակարգը վիրաբույժին թույլ է տալիս ամբողջ վիրահատվող տարածքը միանգամից տեսնել։ Վիրաբույժի դաստակի եւ ձեռքերի ամեն մի շարժումը համապատասխանում  է վիրահատական գործիքների շարժումներին։  Այս ուսումնասիրությունները հրապարակվել են Head & Neck պարբերականում։

Այս տեխնիկան մշակող պրոֆեսոր Էբի Մենդելսոնը (Abie Mendelsohn) եւ նրա գործընկերներն արդեն դժվարահասանելի ուռուցքներ ունեցող հիվանդների100 հաջողված վիրահատություն են կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել