• Latest news

Աղջիկը հազիվ է մահից պրծել՝ հեղուկ ազոտով կոկտեյլ խմելուց հետո

17 դեկտեմբերի, 2014  20:26

Գաբի Սկենլոնը մահից է պրծել Oscar’s Wine Bar բրիտանական բարում (քաղաք Լանկաստեր) ծնունդը նշելու ժամանակ հեղուկ ազոտով կոկտեյլ խմելուց հետո: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, բայց նրա ստամոքսը փրկել չի հաջողվել: Ինչպես հայտնում է Mirror.co.uk-ը, բարի դեմ քրեական գործ է հարուցվել:

Բարում աղջիկը  հեղուկ ազոտ պարունակող Jagermeister կոկտեյլ է խմել: Կարճ ժամանակ անց նրա ստամոքսում ցավեր են սկսել եւ այն զգացումն է առաջացել, ասես ստամոքսը մի քանի անգամ մեծանում է: Այդ ժամանակ նա կլինիկա է շտապել, որտեղ հայտնաբերվել է, որ նրա ստամոքսում հսկայական անցք է առաջացել:

Բժիշկները դժվարությամբ են աղջկան հավանական մահից փրկել, բայց ստիպված են եղել հեռացնել ստամոքսը՝ կերակրափողը կապելով բարակ աղիքին: Վիրահատությունից հետո աղջիկը դեռ երեք շաբաթ կլինիկայում է մնացել: Հիմա նա շատ բան չի կարող ուտել եւ ստիպված է սահմանափակվել հեղուկ ճաշատեսակներով եւ վիտամինային հավելումներով: Սակայն նա չի բողոքում: Mirror.co.uk-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ուրախ է, որ գոնե ողջ է մնացել:

Հեղուկ ազոտը, որը սովորաբար օգտագործում են տարբեր նյութերի խորը սառեցման դեպքում, հաճախ օգտագործում է նաեւ կոկտեյլների մեջ, քանի որ այն խմիչքի վրա գոլորշու տպավորիչ ամպ է ստեղծում (ինչպես ծուխը կամ չոր սառույցը):

Նյութն ինքնին թունավոր չէ, բայց մարդկային մարմինը չի կարող հաղթահարել այդքան ցածր ներքին ջերմաստիճանը, որն էլ կարող է հանգեցնել հյուսվածքների վնասմանը:

Բրիտանիայում կոկտեյլների մեջ հեղուկ ազոտ օգտագործելն արգելված չէ, բայց մարդկային կյանքի եւ առողջության հանդեպ կատարված գործողություններն ամեն դեպքում օրենքով պատասխանատվություն են ենթադրում, ուստի բարի տերն ու աշխատակիցը դատարանի առաջ կկանգնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել