BBC-ի հեռուստա եւ ռադիո հաղորդավարուհի 27-ամյա Կլարա Հերմետը նախքան կրկնակի մաստէկտոմիան իր կրծքերի համար հրաժեշտի երեկույթ է կազմակերպել: Նրա խոսքով մինչեւ վիրահատությունն ինքը ցանկացել է հրաժեշտ տալ իր կրծքերին եւ ինչպես հարկն է՝ ուրախանալ:
Կլարայի մայրն ու քույրը կրծքի քաղցկեղի զոհ են դարձել եւ մահացել դրանից, իսկ Կլարան, ով հենց նույն BRCA1 գենն է ունեցել, չի ցանկացել կիսել նրանց ճակատագիրը, ուստի որոշել է կաթնագեղձերի հեռացման կանխարգելիչ վիրահատության դիմել: Ենթադրվում է, որ այդ գենն ունեցող կանանց մոտ 85 տոկոս հավանականությամբ կրծքի քաղցկեղ է զարգանում:
«Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել: Սկզբում ես ստիպված էի ինքս իմ մեջ շատ բան փոխել եւ հասկանալ, որ կուրծքը ամենակարեւոր բանը չէ, եւ եթե ինձ լքի իմ տղամարդը, դա կրծքից զրկված լինելու պատճառով չի լինելու,- The Daily Mail-ի հետ հարցազրույցում պատմել է Կլարան:-Իհարկե, եղել են պահեր, երբ, բաղնիքից դուրս գալով, նստել եմ հայելու դիմաց եւ մտածել.«Ախ, ես որքան եմ ձեզ կարոտելու»: Բայց այդ ամենը կարեւոր չէ, ես չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ»:
Իր տրամադրությունը բարձրացնելու համար Կլարան «Double D Day» անվանումով երեկույթ է կազմակերպել: Երեկույթի նպատակը ոչ միայն խմել, պարել եւ կրծքի տեսքով թխվածքներ ուտելն է եղել, այլեւ մարդկանց հիշեցնելը, որ միշտ պետք է պոզիտիվ մնալ եւ ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ:
«Ես հասկացել եմ շատ կարեւոր մի բան. մենք միայն մեկ անգամ ենք ապրում,-իր բլոգում գրել է Կլարան,-ես շատ ժամանակ եմ անցկացրել՝ տրվելով տխրությանն ու ինձ դժբախտ զգալով: Քրոջս մահն ամեն ինչ փոխեց: Նա այլեւս ինձ հետ չէ, բայց ես ողջ եմ: Եվ ես պետք է ձգտեմ ամբողջ կյանքս երջանկությամբ, դրականով եւ իմաստով լցնեմ»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր