• Latest news

Ածխաջրերի բացառումը կարող է մարսողական խնդիրների հանգեցնել

27 հունվարի, 2015  16:04

Նիհարել ցանկացող մարդիկ հաճախ են ցածր քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետաների հետեւում: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այդպիսի դիետաները հղի են լուրջ առողջական վտանգներով: Բանն այն է, որ մեր օրգանիզմը շատ քիչ բջջանյութ է ստանում, ուստի բջջանյութով հարուստ սննդամթերքներից հրաժարվելը, որոնցից մեկն էլ կարտոֆիլն է, կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել, հաղորդում է Meddaily.ru-ն:

Կարտոֆիլը պարունակում է բջջանյութի օգտագործման նորմայի 12%-ը: Այն  երկու անգամ ավելի է, քան մենք ստանում ենք հացահատիկային փաթիլներից, եւ 30%-ով ավելի, քան մեր օրգանիզմը սեւ հացից է ստանում: Նշենք, որ կարտոֆիլը հատկապես օգտակար է դեռահասների համար, որոնք կարտոֆիլից ստանում են իրենց օրական անհրաժեշտ բջջանյութի 15%-ը:

Հիշեցնենք, որ բջջանյութը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Այն նպաստում է մարսողությանը եւ օգնում կարգավորել քաշը՝ առաջացնելով հագեցվածության զգացում:

Առանց ածխաջրերի դիտեային անցնելիս մարդիկ թյուրիմացաբար մտածում են, որ կարտոֆիլը յուղոտ եւ բարձր կալորիականությամբ մթերք է: Սակայն կարտոֆիլը ճարպ չի պարունակում, նաեւ կալորիաներն են քիչ՝ օրական նորմայի ընդամենը 6%-ը, ընդ որում, այն ավելի քիչ է, քան սպիտակ հացի մեջ եւ այնքան, որքան ալկոհոլն է պարունակում:

Ավելին, կարտոֆիլը կալիումի աղբյուր է, որը չեզոքացնում է աղի բացասական ազդեցությունը եւ օգնում արյան ճնշումը նորմայի մեջ պահել:

Մասնագետները հիշեցնում են, որ ամենօրյա սննդակարգի կեսը պետք է ածխաջրերից բաղկացած լինի: Պետք է պարզապես խուսափել ազատ շաքարով հարուստ սննդամթերքներից եւ ավելի շատ ամբողջական ձավարեղեն, լոբի, կարտոֆիլ, միրգ ու բանջարեղեն ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել