Գազավորված ըմպելիքներն աղջիկների մոտ զգալիորեն մեծացնում են քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, նախազգուշացնում են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները: Օրական այդպիսի ըմպելիքների նույնիսկ կես բաժակը նպաստում է աղջիկների վաղ հասունացմանը եւ նրանց կրծքի քաղցկեղի զարգացման լուրջ վտանգի ենթարկում:
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ 9-14 տարեկան 5583 աղջկա են ուսումնասիրել: Այն աղջիկների մոտ, ովքեր օրական կես բաժակ կամ ավելի գազավորված ըմպելիքներ են խմել, առաջին դաշտանը միջինում 2.7 ամիս ավելի շուտ է սկսվել, քան այն աղջիկների մոտ, որոնք այդպիսի ըմպելիքներ չեն օգտագործել կամ էլ շատ հազվադեպ են խմել:
Միեւնույն ժամանակ գազավորված ըմպելիքներ օգտագործող աղջիկների դաշտանի վաղ սկզբի հավանականությունը 24% -ով մեծացել է:
Սա բացատրվում է նրանով, որ այդպիսի ըմպելիքները շաքար շատ են պարունակում, որը բարձրացնում է ինսուլինի եւ սեռական հորմոնների մակարդակը, որի արդյունքում աղջիկն սկսում է շատ ավելի վաղ հասունանալ, քան հարկավոր է: Իսկ վաղ հասունացման դեպքում կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունն է մեծանում. տարեկան այն աճում է 5%-ով:
Դոցենտ Կարին Մայքլզի խոսքով, այսօր շատ դեռահասներ գազավորված ըմպելիքներ են օգտագործում, որոնք կարող են հսկայական վնաս պատճառել նրանց առողջությանը: Այդ ըմպելիքների պատճառով շատ դեռահասների մոտ ճարպակալում է առաջանում, եւ շատ վաղ սեռական հասունացում նկատվում:
Հեղինակները նշում են, որ իրենց հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երեխաներին պարզապես անհրաժեշտ է հրաժարվել գազավորված ըմպելիքներից եւ սկսել սովորական ջուր խմել:
Հիշեցենք, որ կրծքի քաղցկեղն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, քաղցկեղի ամենատարածված տեսակներից է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր