• Latest news

Կարող են արդյո՞ք C եւ D վիտամինները կանխարգելել գրիպը

17 փետրվարի, 2015  18:25

Կարող են արդյո՞ք C եւ D վիտամինները կանխարգելել գրիպը: Ոչ, չեն կարող, կարծում է բժիշկ Մաննի Ալվարեսը Foxnews.com-ից:

Սակայն, նրա խոսքով՝ այս վիտամինները կարող են օգնել ավելի հեշտ տանել հիվանդությունը: Քանի որ վիտամին C-ն ուժեղ հակաօքսիդանտ է, այն օգնում է առողջ վիճակում պահպանել մկանները, ոսկորները եւ անոթները: Իսկ եթե օրգանիզմը այդ վիտամինի պակաս չունի, գրիպի վիրուսի բազմացումը կարող է դանդաղել: Հենց այդ պատճառով վիտամին C-ով հարուստ միրգ ու բանջարեղեն ուտելը, իսկ երբեմն նաեւ հաբերով այն ընդունելը չի խանգարի:

Վիտամին C-ի օպտիմալ չափաբաժինը տղամարդկանց համար 90 մգ է, իսկ կանանց համար՝ 75 մգ: 2000 մգ եւ ավելի ընդունելու դեպքում կարող է սրտխառնոցով եւ դիարեայով ուղեկցվող ինքանզգացողության վատթարացում տեղի ունենալ: Այս վիտամինի չարաշահումը նաեւ երիկամներում քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ:

Ինչ վերաբերում է վիտամին D-ին, այն նույնպես չի կարող կանխարգելել գրիպը՝ չնայած այն հանգամանքին, որ բավականին դրական ազդեցություն է թողնում իմունիտետի վրա: Ինչպես ցույց է տվել Ամերիկյան բժշկական ասոցիացիայի գիտական ամսագրում հրատարակված ուսումնասիրությունը, վիտամին D ընդունող մարդիկ գրիպով հիվանդացել են նույնքան հաճախ, որքան պլացեբո ընդունող մարդիկ:

Մյուս կողմից՝ վիտամին D-ի պակասը օրգանիզմում կարող է մի շարք առողջական խնդիրների եւ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով անպայման անհրաժեշտ է սսնդակարգում ընդգրկել այս վիտամինով հարուստ սնունդը (ձկնեղեն, հավկիթ, կաթնամթերք): Իսկ ահա արհեստական վիտամիններ ընդունելուց պետք է զգույշ լինել, քանի որ դրանց չափաբաժնի գերազանցումը կարող է մի շարք տհաճ խնդիրներ ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել