• Latest news

Ամերիկացի ատամնաբույժին մեղադրում են հիվանդի մահվան մեջ

21 փետրվարի, 2015  10:35

Կոնեկտիկուտ նահանգում (ԱՄՆ) ատամնաբույժ Ռաշմի Փաթելին (Rashmi Patel) մեղադրում են 64-ամյա հիվանդ Ջուդի Գանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:

Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, բժիշկը հիվանդի մի այցելության ընթացքում  նրան միանգամից 20 ատամ էր հեռացրել՝ մի քանի իմպլանտանտ տեղադրելով:  Նա անտեսել է հիվանդի ինքնազգացողության վատթարացման նշանները, այդ թվում՝ դեմքի, ձեռքերի գույնի փոփոխությունը, խռպոտ ձայնը, եւ շատ ուշ է սկսել օգնություն ցուցաբերել նրան:

2014 թվականի դեկտեմբերին նահանգի ատամնաբույժների խորհուրդը դադարեցրել է Փաթելի բժշկակական լիցեզնիան՝ ատամնաբույժի գործունեության նախաքննության ընթացքում:

Այս կազմակերպության զեկույցում ասվում է, որ ատամնաբույժը հաշվի չի առել  Գանի հիվանդության պատմությունը: Բանն այն է, որ ատամնաբույժին այցելելուց 6 ամիս առաջ կինը սրտի կաթված է տարել, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ երկու ինսուլտ: Բացի այդ նա այնպիսի դեղեր է ընդունել, որոնք կարող էին փոխազդել ատամնաբույժի սրսկած անզգայացնող դեղերի հետ:

Ինքն ատամնաբույժը հերքում է այդ մեղադրանքները եւ այժմ բաց է թողնվել 25 հազար դոլար գրավի դիմաց:

2013 թվականի դեկտեմբերին ատամնաբույժն արդեն խախտել էր բժշկական սպասարկման կանոնները: Անզգայացողների ազդեցության տակ գտնվող հիվանդը պատահմամբ կուլ է տվել իր բերանում գտնվող թանզիվի կտորը: Այն ժամանակ հիվանդին հաջողվել էր փրկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել