• Latest news

Ին՞չ անել, եթե դուք հիվանդացել եք

23 փետրվարի, 2015  19:04

Գրիպի եւ մրսածության սեզոնը դեռեւս չի ավարտվել, հետեւաբար, մեծ է վարակվելու եւ հիվանդանալու վտանգը: Ի՞նչ անել, եթե դուք հիվանդացել եք:

Մնացեք տանը

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պնդում է, որ առաջին հերթին շատ կարեւոր է տնից դուրս չգալը: Դպրոց, մանկապարտեզ եւ նույնիսկ աշխատանքի գնալ պետք չէ, քանի որ դա միայն կվատթարացնի ձեր ինքնազգացողությունը: Բացի այդ՝  եթե գրիպ  կամ այլ վիրուսային հիվանդություն ունեք, ուրիշներին վարակելու վտանգ կա:

Շատ հեղուկ խմեք, օդափոխեք բնակարանը

Երբ տանն եք, աշխատեք շատ հեղուկ խմել եւ վիտամիններով՝ հատկապես վիտամին C-ով հարուստ սնունդ ուտել: Վերջինս, ինչպես հայտնի է, ամրապնդում է իմունիտետը:

Անպայման օդափոխեք բնակարանը: Մաքուր օդը կնպաստի ձեր ապաքինվելուն և կնվազեցնի ընտանիքի մյուս անդամների վարակվելու հավանականությունը:

Ե՞րբ գնալ բժշկի

Բժշկի պետք է գնալ, եթե ձեր ինքնազգացողությունը չի լավանում կամ եթե բարձրանում է ջերմությունը, ի հայտ են գալիս թուլությունը, մկանային ու հոդային ցավերը:

Ու՞ր գնալ

Պետք է դիմել գրանցման վայրի պոլիկլինիկա: Մասնագետը խորհուրդ չի տալիս հիվանդանոց գնալ, քանի որ, եթե դուք հոսպիտալացման կարիք ունեք, բժիշկն անպայման տեղյակ կպահի ձեզ այդ մասին: Դա նրա շահերից էլ է բխում:

Պոլիկլինիկա, այլ ոչ թե հիվանդանոց դիմելը հատկապես կարեւոր է, եթե հիվանդը երեխա է: Տեղամասային բժիշկն երեխայի մասին ավելի շատ բան գիտի, քան հիվանդանոցի հերթապահ բժիշկը: Բացի այդ՝ հիվանդ երեխան կամ չափահասը կարող են հիվանդանոցում որեւէ մի վիրուսով վարակվել, հատկապես այս սեզոնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել