• Latest news

Բժիշկները պարզել են, ինչու են մարդիկ դժվարությամբ խոսում կանեփ ծխելուց հետո

26 փետրվարի, 2015  11:53

Իսպանական Քադիսի համալսարանի բժիշկները պարզել են, ինչու են մարդիկ դժվարությամբ խոսում կանեփ ծխելուց հետո: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Neuropharmacology ամսագրում, իսկ հոդվածի հակիրճ տարբերակին ծանոթացնում է Daily Mail-ը:

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ խոսելու հետ կապված դժվարություններն ի հայտ են գալիս կանաբինոիդների պատճառով, որոնք կասեցնում են շարժողական նեյրոնների եւ գլխուղեղի միջեւ ազդանշանների փոխանակումը: Բացի այս խնդիրներից, բժիշկների խոսքով, կանաբինոիդները կարող են դժվարացնել շնչառությունը եւ կուլ տալու ռեֆլեքսը:

Իրենց հետազոտությունում բժիշկներն օգտագործել են կանեփի հոգեմետ միացությունների սինթետիկ նմուշները: Մասնագետների պնդմամբ՝ իրենց հետազոտությունում առաջին անգամ է վերլուծության ենթարկվում կանաբինոիդների ազդեցությունը մոտոնեյրոնային ֆիզիոլոգիայի վրա, որը կապված է շարժական ֆունկցիաների եւ մկանային տոնուսի պահպանման հետ:  Ավելի վաղ իրականացված հետազոտություններում ուսումնասիրվել էր միայն կանեփի ազդեցությունը շարժողական համակարգի վրա:

Իրենց գիտափորձն իսպանացի գիտնականներն անցկացրել են Վիստար տեսակի երկու սեռի առնետների վրա: Կանաբինոիդի փոխարեն օգտագործվել է անանդամիդը, ինչպես նաեւ մի շարք այլ միացություններ: Ինչպես նշում են ուսումնասիրության հեղինակները, այս հետազոտությունը հնարավորություն է ընձեռում վերհանել նաեւ կանաբինոիդների՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող մարդկանց վրա դրական ազդեցության պատճառները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել