• Latest news

Գիտնականներ` սուրճը օգտակար է սրտի համար

4 մարտի, 2015  18:33

Օրական մի քանի բաժակ սուրճը մաքրում է անոթները՝ կանխելով այդպիսով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, պնդում են Հարավային Կորեայի գիտնականները 25 հազար տղամարդու ու կնոջ տվյալներն ուսումնասիրելուց հետո:

Փաստացի, սուրճի օգտակար կամ վնասակար լինելու մասին վաղուց ընթացող վեճում նոր փաստարկ է ի հայտ եկել: Այժմ գիտնականների շրջանում այս հարցին վերաբերող միասնական կարծիք չկա:

Որոշ հետազոտություններ խոսում են սուրճի բացասական ազդեցության մասին, որը հանգեցնում է զարկերակային ճնշման եւ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, մի շարք ուսումնասիրություններ էլ պնդում են, որ սուրճն օգտակար է սրտի համար:

Հարավային Կորեայի Kangbuk Samsung Hospital-ի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր խելամիտ չափաբաժիններով սուրճ են օգտագործում, կորոնար անոթների կալցինոզի ավելի ցածր մակարդակ ունեն: Հիշեցնենք, որ կալցինոզը անոթներում կալցիումի քանակն է, որը սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտանիշներից մեկն է:

Այս կուտակումների պատճառով ժամանակի ընթացքում արյունատար անոթները նեղանում են եւ պնդանում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է մակարդումների առաջացմանը, որոնք էլ իրենց հերթին ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ կարող են դառնալ:

Սուրճ օգտագործող բոլոր մարդկանց գիտնականները բաժանել են երեք խմբի՝ օրական մեկ բաժակից քիչ սուրճ օգտագործողներ, օրական 1-3 բաժակ օգտագործողներ, եւ օրական 5 բաժակից ավել սուրճ օգտագործողներ: Պարզվեց, միջինը օրական 1.8 բաժակ սուրճ օգտագործողների մոտ կորոնար անոթների կալցինոզի մակարդակը կազմել էր 13.4 տոկոս:

Կորեացի գիտնականների արձանագրած արդյունքները ցույց են տալիս, որ օրական 1 բաժակից քիչ սուրճ օգտագործողների մոտ կալցիումի մակարդակը կազմել է 0.77 տոկոս, 1-3 բաժակ օգտագործողների մոտ՝ 0.59 տոկոս եւ 0.81 տոկոս` օրական միջինը հինգ բաժակ սուրճ օգտագործողների մոտ: Հետեւաբար, հենց 3-5 բաժակ չափաբաժնով սուրճի օգտագործումն է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել