• Latest news

ՄԻԱՎ-ի չորս տեսակից երկուսը մարդուն փոխանցվել են գորիլաներից

5 մարտի, 2015  10:31

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդու իմունային անբավարարության վիրուսի չորս խմբից երկուսը (HIV-1) մարդուն փոխանցվել են արեւմտյան տափաստանային գորիլայից:

Ժամանակակից դասակարգումը մարդու մոտ իմունային անբավարարություն հարուցող վիրուսի երկու տեսակ է առանձնացնում՝ ՄԻԱՎ-1 եւ ՄԻԱՎ-2, որոնք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի: Առավել տարածված է M խումբը (main - հիմնական): Հենց այս խմբի վիրուսն է դեպքերի 90 տոկոսում հարուցում  ՁԻԱՀ-ը: Գոյություն ունեն նաեւ O (outlier` նմանություն չունեցող), N (non-M, non-O` ոչ M, ոչ O) եւ P խմբերը: O խումբը տարածված է հիմնականում Արեւմտյան Աֆրիկայում, դրանով վարակված է 100 հազար մարդ, իսկ N եւ P խմբի ՁԻԱՀ-1 վիրուսը առայժմ պատճառ է դարձել հիվանդության 10-ից մի փոքր ավելի դեպքերի:

Նախկինում անցկացված հետազոտությունների համաձայն՝ N եւ P խմբի ՁԻԱՀ-1 վիրուսը մարդուն փոխանցվել է Կամերունի հարավում տարածված շիմպանզեներից: O եւ P խմբերի ծագումն անհայտ էր մնում:

Պենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Բեաթրիս Հանի (Beatrice Hahn) եւ Մոնպելյեի համալսարանի մասնագետ Մարտինա Փիթերսի ղեկավարությամբ անցկացված նոր հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են կապիկների իմունային անբավարարության վիրուսները (ВИО, SIV), որը տարածված գորիլաների տարբեր պոպուլյացիաներում:

Այս գորիլաներն ապրում են Կամերունում, Գաբոնում, Կոնգոյում եւ Ուգանդայում:

Գիտականները բացահայտել են այն վայրը Կամերունում, որտեղ արեւմտյան տափաստանային գորիլաների պոպուլյացիաներում տարածված է եղել իմունային անբավարարության վիրուսը: Այսպիսով, առաջին անգամ ապացուցվել է, որ իմունային անբավարարության վիրուսը կարող է փոխանցվել կապիկից մարդուն՝ հաղթահարելով տեսակների տարբերության խոչընդոտը: Նախկինում այս հատկությունը վերագրվում էր միայն շիմպանզեի (ՄԻԱՎ-1-ի հարուցիչ, M եւ N խումբ) եւ սեւ մանգաբեի վիրուսների համար:

Հետազատության արդյունքները լույս են տեսել Proceedings of the National Academy of Sciences.ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել