• Latest news

Շումախերի գանգուղեղային վնասվածքը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան . մասնագետներ

16 հունվարի, 2014  13:27

Շատ բժշկական փորձագետներ ի վիճակի չեն ապացուցել  գանգուղեղային վնասվածքի (ԳՈւՎ) եւ երկարատեւ հոգեկան հետեւանքների միջեւ կապը:

Նախկին  ավտոարշավորդ Շումախերը՝ հայտնի եւ ֆինանսապես ապահովված մարդը, ում օգնում են ընտանիքի անդամները, ընկերները եւ բժիշկները, թեպետ եւ ավելի լավ վիճակում է, քան ԳՈւՎ ստացած այլ հիվանդները, այնուամենայնիվ, նրա գլխուղեղում կան փոփոխություններ, որոնք հետագայում պետք կլինի շտկել:

«Եթե անգամ Շումախերը ողջ մնա, նա չի լինի նույն Շումախերը»,  - ասել է Ռիչարդ Գրինվուդը՝ Homerton լոնդոնյան հիվանդանոցի  եւ  Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ազգային հիվանդանոցի նյարդաբան –խորհրդատուն:

Գրինվուդը ելույթ է ունեցել գանգուղեղային վնասվածքների հեռակա հետեւանքների  հետազոտության  արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտությունում ասվում է, որ ողջ մնացած ԳՈւՎ-ով հիվանդները  վաղաժամ մահվան երեք անգամ ավելի մեծ հավանակություն ունեն , ընդ որում, հաճախ ինքնասպանությունների կամ մահացու ելքով ավտովթարների արդյունքում:

Հետազոտությունը գլխավորող Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության ամբիոնի աշպատակից  Սինա Ֆազելը հայտարարել է, որ վաղաժամ մահվան  բարձր ռիսկի ( այս հետազոտությունում հաստատվել է մինչեւ 56 տարեկան հասակը) պատճառները դեռեւս պարզ չեն: Բայց նա ասել է, որ այդ ռիսկը կարող է կապված լինել  դատողության, որոշումների ընդունման եւ ռիսկի համար պատասխանատու ուղեղի հատվածների վնասման հետ, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Նրանք նաեւ ունեն հոգեկան խանգարումների զարգացման բարձր ռիսկ, ինչպես օրինակ դեպրեսիան եւ տագնապը, ինչը կարող է  հանգեցնել նոր իրավիճակների եւ կյանքի կազմակերպամանը վերաբերող խնդիրների: Իր հետազոտության համար Ֆազելը եւ Ստոքհոլմում Karolinska համալսարանի նրա գործընկերները  ուսումնասիրել են ԳՈւՎ տարած 218,300 հիվանդի վերաբերյալ 41 տարվա ընթացքումկատարած բժշակական գրառումները, ինչպես նաեւ տուժածների 150,513 քույր ու եղբայրներին, եւ համեմատել այդ տվյալները ստուգիչ խմբում ընդգրկված համապատասխան տարիքի եւ սեռի  ավելի քան երկու միլիոն մարդու տվյալների հետ։

«Մենք բացահայտել ենք, որ  ԳՈւՎ-ից հետո ողջ մնացած մարդիկ, վնասվածքից վեց ամիս անց վաղաժամ մահվան ավելի մեծ հավանակոանություն ունեն, քան  ստուգիչ խմբի մարդիկ, եւ 2,6 անգամ ավելի մեծ՝ քան իրենց եղբայրներն ու քույրերը»,- ասել է Ֆազելը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել