Շատերը մտածում են, որ ալկոհոլը վնասակար է միայն լյարդի համար, բայց դա այդպես չէ: Գաստրոէնտերոլոգ Իբրահիմ Նանունեն կպատմի այն մասին, թե ինչպես են ալկոհոլային խմիչքներն ազդում մեր օրգանիզմի մնացած բոլոր օրգանների վրա:
1. Ալկոհոլը շատ գործընթացներ է դադարեցնում օրգանիզմում
Երբ ալկոհոլ եք խմում, օրգանիզմի գերակա խնդիրն է դառնում այդ ալկոհոլի յուրացումը ու արագ դուրսբերումը, քանի որ, ի տարբերություն ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի, ալկոհոլը չի կարող պահպանվել օրգանիզմում: Արյունը սպիրտից մաքրելու համար օրգանիզմը ստիպված կենտրոնացնում է իր ողջ ուժերը՝ անտեսելով մի շարք այլ, շատ կարեւոր գործընթացներ:
2. Ալկոհոլը նպաստում է աղեստամոքսային համակարգում բակտերիաների բազմացմանը
Ալկոհոլի չարաշահումը նպաստում է աղեստամոքսային համակարգում վնասակար բակտերիաների աճին եւ բազմացմանը: Այս բակտերիաները կարող են հայտնվել լյարդում՝ շատ լուրջ վնաս հասցնելով:
3. Ալկոհոլը վնասակար է սրտի համար
Ալկոհոլի չարաշահումը կարող է թուլացնել սիրտը եւ առիթմիայի, ինչպես նաեւ բարձր զարկերակային ճնշման պատճառ դառնալ:
4. Ալկոհոլն ազդում է ենթաստամոքսային գեղձի վրա
Ալկոհոլը կարող է ենթաստամոքսային գեղձի բորբոքման՝ պանկրեատիտի պատճառ դառնալ:
5. Ալկոհոլը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը
Ալկոհոլի չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, որոնցից են բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, լյարդի եւ կրծքագեղձի քաղցկեղը:
6. Ալկոհոլն ազդում է իմունային համակարգի վրա
Այն մարդիկ, ովքեր ամեն օր են ալկոհոլ օգտագործում, ավելի հաճախ են մրսածություն ունենում, վարակվում բակտերիալ եւ ինֆեկցիոն հիվանդություններուվ: Բանն այն է, որ ալկոհոլը թուլացնում է իմունային համակարգը՝ օրգանիզմը ինֆեկցիաների նկատմամբ ավելի զգայուն դարձնելով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր