• Latest news

Հոլիվուդյան «բոտոքսի արքային» մահացած են գտել սեփական բնակարանում

6 ապրիլի, 2015  19:49

Հոլիվուդյան կոսմետոլոգին ու  dr. brandt ապրանքանիշի հիմնադրին մահացած են գտել Մայամիում գտնվող իր բնակարանում։

Մասնագետը, որի հաճախորդներն են եղել համաշխարահային մեծության աստղերը եւ որը հայտնի է որպես «բոտոքսի արքա», մահացել է 65 տարեկանում հիվանդության պատճառով:

Miami Herald կոլումնիստ Լեսլի Էբրավանելի (Lesley Abravanel)՝ Twitter-ում հայտնած կարծիքի համաձայն՝ Բրանդտը տառապում էր դեպրեսիայով: Մաշկաբանը շատ էր տառապում, որ ծաղրանմանության հերոս է դարձել: Մարտի 6-ին ամերիկյան հեռուստատեսությամբ մեկնարկել է Unbreakable Kimmy Schmidt («Անհաղթահարելի Կիմմի Շմիդթը») հեռուստասերիալը, որի հերոսներից մեկը արտաքնապես նման է Բրանդտին:

«Իմ լավ մաշկով ես նրան եմ պարտական», - ասում էր Մադոնան Բրանդտի մասին հարցազրույցներից մեկի ընթացքում: Նշենք, որ մաշկաբանը հայտնի էր նրանով, որ ինվազիվ կոսմեթոլոգիայի կողմնակից էր (բոտոկսի եւ այլ նյութերի ներարկման):

Այժմ 1998 թվականին հիմնադրված dr. brandt ապրանքանիշը ներկայացված է աշխարհի ավելի քան 44 երկրներում: Բրենդի երկրպագուներ են հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոնան, Գվինեթ Փելտրոուն, Թոմ Ֆորդը, ինչպես նաեւ որոշ թոփ-մոդելներ (օրինակ, Սթեֆանի Սեյմուրը):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել