• Latest news

Նպաստում է արդյոք էկոլոգիան Ալավերդիում քաղցկեղի զարգացմանը

13 ապրիլի, 2015  14:55

Ալավերդու խնդիրը շուտվանից է գտնվում էկոլոգների ուշադրության կենտրոնում, իսկ լեռնարդյունաբերության զարգացումը ներկայիս տեմպերով կարող է զգալի վնաս հասցնել բնությանն ու անտեղ ապրող մարդկանց առողջությանը: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում էկոլոգ Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Ալավերդիում այժմ հետեւում են միայն ծծմբի օքսիդի եւ մի շարք այլ նյութերի՝ շրջակա միջավայրում պարունակության մակարդակին, սակայն ոչ մեկ չի ուսումնասիրում հողը՝ պարզելու համար դրանում ծանր մետաղների պարունակության ցուցանիշը, որոնք կարող են ոչ պակաս զգալի վնաս հասցնել մարդկանց: Մի ժամանակ ծանր մետաղների առկայությունը Ախթալա գետում գերազանցում էր նորման 900 անգամ, եւ, չնայած նրան, որ այժմ ցուցանիշը մի քանի անգամ նվազել է, այն դեռեւս շատ հեռու է նորմային համապատասխանելուց:

Կարինե Դանիելյանը նշեց նաեւ, որ օդում ծծմբի օքսիդի պարունակությունը Ալավերդիում մի քանի անգամ նվազեց այն բանից հետո, երբ այնտեղ գործող ձեռնարկությունների ծխատարները ավելի բարձր են տեղադրվել: Սակայն դա իր հերթին կարող է նպաստել վտանգավոր նյութերի տարածմանն ամբողջ երկրով մեկ:

Արդյո՞ք հիվանդացությունը Ալավերդիում ավելի բարձր է, քան մնացած քաղաքներում: Եվ կապված է դա արդյո՞ք շրջակա միջավայրի հետ:

Քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Սերոբ Նազարեթյանի խոսքով՝ այն փաստը, որ 550 կանանցից 8-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, դեռեւս ոչ մի բանի մասին չի խոսում, քանի որ բնակչության առողջության մասին կարելի է դատել միայն լայնածավալ հետազոտություններից հետո, որոնց պետք է մասնակցեն նաեւ առողջ մարդիկ:

Մյուս կողմից՝ պետք է նշել, որ այն հետազոտությունը, որի մասին խոսեց Սերոբ Նազարեթյանը, փորձում էր պարզել կանանց եւ տղամարդկանց որոշակի խմբի մոտ համապատասխանաբար կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի առկայությունը, եւ պարզ չէ, ինչքանով են քաղաքում տարածված քաղցկեղի մյուս տեսակները:

ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը իր հերթին նշեց, նախարարության տվյալներով՝քաղցկեղային հիվանդությունները առավել տարածված են Կոտայքի մարզում՝ չնայած նրան, որ այնտեղ լեռնարդյունաբերական ձեռնարկություններ չկան եւ, հետեւաբար, էկոլոգիական խնդիրներ չկան:

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ հիվանդացության մակարդակի ընդհանուր աճը երկրում կարող է կապված լիել շրջակա միջավայրի աղտոտման հետ առանձին վերցրած մեկ քաղաքում: Այդ քաղաքում արտադրած մթերքները կարող են օգտագործվել այլ վայրերի բնակչության կողմից, բացի այդ՝ աղտոտված օդը եւս տարածվում է:

Ամեն դեպքում, հասկանալու համար, ինչքանով են իրականում քաղցկեղային հիվանդությունները տարածված Ալավերդիում, պետք է հավելյալ հետազոտություններ անցկացնել: Ապագայում, քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով, Ալավերդիում պատրաստվում են թոքերի քաղցկեղի սքրինինգ անցկացնել: Սակայն կանցկացվեն արդյոք այլ հետազոտություններ, պարզ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել