• Latest news

Հայտնի են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները

14 ապրիլի, 2015  21:31

Փորձագետները կազմել են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնների ցուցակը: Մասնագետները չափել են կլանման տեսակարար գործակիցը՝ Specific Absorption Rate (SAR): Դրա միջոցով չափվում է օրգանիզմի ստացած էլեկտրամագնիսական էներգիայի քանակը: Գործակցի չափման միավորն է Վտ/կգ-ն:

Ամենավտանգավոր սմարթֆոնների ցուցակը գլխավորում է HTC One Mini 2-ը՝ 1.46 Վտ/կգ գործակցով: Դրան է հետեւում Nokia Asha 503՝ 1.43 Վտ/կգ ցուցանիշով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է iPhone 5s-ը՝ 0,979Վտ/կգ:

SAR ցածր մակարդակով են աչքի ընկել Samsung Galaxy Note-ը  (0.24 Վտ/կգ), LG G3 (0,291 Վտ/կգ), Samsung Galaxy S6 Edge-ը (0.334 ՎՏ/կգ), BlackBerry Passport-ը (0.33Վտ/կգ) եւ HTC Desire 620-ը (0,362 Վտ/կգ):

Ինչպես հայտնում է Yonhap  գործակալությունը, հետազոտությունը կազմակերպվել է Cnet  ռեսուրսի ֆրանսիական մասնաճյուղի կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել