• Latest news

Խռմփոցը կարող է ձեւավորվող դեմենցիայի նախանշան լինել

17 ապրիլի, 2015  11:49

Գիշերային խռմփոցը կարող է զարգացող դեմենցիայի պատճառ դառնալ, նշում են Նյու Յորքի համալսարանի ամերիկյան գիտնականները: Նրանց խոսքով՝ այն մարդիկ, ովքեր քնելու ընթացքում շնչառական խնդիրներ են ունենում, ավելի հաճախ են բախվում մտավոր կարողությունների վաղաժամ թուլացմանը:

Բժիշկ Ռիկարդո Օսորիոյի գլխավորած հետազոտական խումբը 55-90 տարեկան 2470 մարդու հիվանդության պատմությունն է ուսումնասիրել: Արդյունքները ցույց են տվել, որ քնելու ընթացքում շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ չափավոր կոգնիտիվ խախտումներ են ի հայտ եկել 77 տարեկան հասակում: Իսկ ահա այն մարդկանց մոտ, որոնք նմանատիպ շնչառական խնդիրներ չունեին, կոգնիտիվ խնդիրները ձեւավորվում էին ավելի ուշ՝ 90 տարեկանում: Բացի այդ՝ խռմփոց ունեցող մարդկանց մոտ 5 տարով ավելի շուտ էր զարգանում Ալցհեյմերը՝ այն մարդկանց համեմատ, որոնք շնչառական խնդիրներ չունեին:

Գիտնականները պարզել են նաեւ, որ քնի ընթացքում շնչառական խնդիրների բուժում անցած մարդկանց մոտ կոգնիտիվ խախտումները եւս ավելի ուշ են արձանագրվել՝ 82 տարեկանում, իսկ նմանատաիպ բուժում չանցածների մոտ դրանք ախտորոշվել են 72 տարեկանում:

Խռմփոցը հաճախ հանդիպում է միջին տարիքի մարդկանց մոտ՝ հատկապես ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Խռմփոցն առաջանում է այն պատճառով, որ քնի ընթացքում կծկվում են շնչառական ուղիները, խաթարվում է օդի հոսքը դեպի թոքեր: Խռմփոցը նվազեցնում է քնի որակը եւ հոգնածության պատճառ է դառնում, կարող է նաեւ բարձրացնել զարկերակային ճնշումը:

Հաշվի առնելով, որ շատ տարեց մարդիկ քնի ընթացքում շնչառական խնդիրներ ունեն՝ այս արդյունքները շատ կարեւոր են, եւ անհրաժեշտ է այդ խնդիրների համապատասխան բուժում իրականացնել՝ կոգնիտիվ խախտումները կանխարգելելու համար: Այժմ գիտնականները չեն կարող ստույգ ասել, ինչու է խռմփոցը վաղ դեմենցիայի հասցնում, սակայն այդ կապն արդեն իսկ ապացուցված է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել