• Latest news

Էլեկտրական հոսանքն ուղեղը ավելի կրեատի՞վ է դարձնում

20 ապրիլի, 2015  23:47

Էլեկտրական հոսանքը կարող է ուղեղն ավելի կրեատիվ դարձնել եւ բարելավել դրա աշխատանքը, հայտնում են University of North-ի գիտնականները:

Ինչպես ցույց է տալիս նրանց հետազոտությունը, գանգին հատուկ էլեկտրոդներ ամրացնելու պարագայում, որոնցով քիչ քանակությամբ հոսանք է անցնում, աճում է ալֆա-ալիքների տատանման հաճախականությունը (դա կարելի է տեսնել էլեկտրաէնցեֆալոգրամայում), ինչն իր հերթին բարձրացնում է առողջ մարդկանց կրեատիվությունը 7.4 տոկոսով:

Հետազոտության առաջատար հեղինակ Ֆլավիո Ֆրոլիխի խոսքով՝ այս հետազոտությունը ապացուցում է, որ ալֆա-ալիքների տատանման հաճախականության աճը մի շարք բարդ գործընթացներ է սկզբնավորում, օրինակ՝ կրեատիվ մտածողություն:

«Սակայն մեր նպատակն է՝ օգտագործել այս գիտելիքները նյարդային ու հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու համար: Օրինակ, տվյալներ կան, որոնք խոսում են այն մասին, որ դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ այդ ալիքների տանատումները թուլացած են: Եթե մենք կարողանանք ավելի ակտիվ դարձնել նրանց ուղեղը, դա կարող է օգնել նրանց», - նշում է նա:

Հետազոտության շրջանակներում պրոֆեսորի գլխավորած գիտնականների խումբը վերոնշյալ տեխնոլոգիան օգտագործել է 20 առողջ մարդ հետազոտելու համար, ինչից հետո կամավորները կրեատիվ մտածողության թեստ են անցել: Պարզվեց, որ 30 րոպե տեւած ստիմուլյացիայից հետո մասնակիցների արդյունքները 7.4 տոկոսով ավելի բարձր էին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել