21-ամյա ուսանողուհի Էլոիզա Պերրին մահացել է նիհարելու հաբերի թույլատրելի չափաբաժինը պատահաբար գերազանցելով: Այդ հաբերը աղջիկը գնել էր առցանց տարբերակով եւ դրանք, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մեծ քանակությամբ դինիտրոֆենոլ տոքսիկ նյութ էին պարունակում, որն էլ «այրել է» աղջկան ներսից:
Դեպքը պատահել է ապրիլի 12-ին: Ցերեկը աղջիկն իրեն վատ է զգացել եւ դիմել տեղի կլինիկաներից մեկը, որտեղ բժիշկները, անալիզներ անելով, բացահայտել են, որ աղջկա օրգանիզմում առկա է մեծ քանակությամբ թունավոր նյութ, որի հակաթույնը գոյություն չունի: Բժիշկները փորձել են կայունացնել աղջկա վիճակը, սակայն նրա մարմնի ջերմաստիճանը շարունակում էր բարձրանալ եւ երեք ժամ անց նա մահացել է:
Աղջկա մայրը՝ Ֆիոնան, այժմ փորձում է իրազեկել մարդկանց այդ հաբերի վնասակարության մասին: Նրա խոսքով՝ հաբերում պարունակվող նյութը ընդհանրապես հակացուցված է մարդկանց: Իսկ նրա դուստրը ընդունել էր նույնիսկ ավելի շատ հաբ, քան նշված էր դեղամիջոցի փաթեթավորման վրա՝ չիմանալով, ինչքան վտանգավոր են դրանք:
«Երբ նրա վիճակը կտրուկ վատացավ, կլինիկայի բուժանձնակազմը արեց ամեն ինչ՝ նրան օգնելու համար: Նրանք փորձում էին իջեցնել ջերմությունը, բայց անզոր գտնվեցին: Նա բառացի այրվում էր ներսից: Երբ նա դադարեց շնչել, բժիշկները նրան միացրեցին արհեստական շնչառության սարքավորումներին: Սակայն երբ նրա սիրտը կանգ առավ, նրանք այլեւս ոչինիչ չկարողացան անել», - պատմել է հաբերի զոհ դարձած աղջկա մայրը:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, որտեղից է Էլոիզան գնել այդ հաբերը, որոնք արժեն $70 100 հաբի դիմաց եւ 200 մգ դինիտրոֆենոլ են պարունակում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր