Բժիշկ Դեո Բամուբոնին (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) կպատմի դաշտանադադարի ախտանիշների մասին:
Անկանոն դաշտան
Անկանոն դաշտանը կարող է խոսել մոտալուտ դաշտանադադարի մասին: Եթե դաշտանը բացակայում է մի քանի ամիս շարունակ, իսկ Դուք մշտական հոգնածություն եք զգում եւ դժվարությամբ եք շնչում, պետք է դիմել բժշկի, հատկապես եթե Ձեր 40-ամյակը դեռ չի լրացել:
Առհոսումներ
Առհոսումները մոտեցող դաշտանադադարի շատ տարածված ախտանիշ են, հատկապես եթե դրանք ուղեկցվում են անքնությամբ: Դա տեղի է ունենում հորմոնալ փոփոխությունների արդյունքում, որոնց կնոջ օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում: Որոշ կանանց մոտ առհոսումները եւ քնի հետ խնդիրները շարունակվում են երկու տարի, ոմանց մոտ էլ՝ 15:
Փոփոխական տրամադրություն
Հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են նաեւ տրամադրության փոփոխությունների, կինը կարող է նյարդային դառնալ, տագնապի զգացում ունենալ: Հաղթահարել այս խնդիրը կարող է օգնել առողջ քունը, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը:
Չորություն հեշտոցում
Հորմոնալ փոփոխությունները դաշտանադադարից առաջ ազդում են նաեւ հեշտոցի էլաստիկության, ինչպես նաեւ այնտեղ արտադրվող հեղուկի քանակի վրա: Որոշ կանայք մշտական դիսկոմֆորտ են զգում այս ախտանիշի պատճառով, ոմանք էլ նկատում են այն միայն սեռական ակտի ժամանակ:
Միզելու հետ խնդիրներ
Դաշտանադադաից առաջ որոշ կանայք նաեւ այս խնդիրն են ունենում, որոնք ուղեկցվում են ցավերով:
Լիբիդոյի նվազում
Որոշ կանանց մոտ դաշտանադադարից առաջ նաեւ լիբիդոյի նվազում է նկատվում:
Բեղմնավորման հետ խնդիրներ
Տարիքի հետ կնոջ մոտ օվուլյացիայի եւ ֆերտիլության հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Եթե Դուք 40-ին մոտ եք եւ չեք կարողանում երեխա բեղմնավորել, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Ցավեր
Էստրոգենի մակարդակի նվազումը ազդում է ողջ օրգանիզմի վրա: Ցավերը կարող են կապված լինել հյուսվածքների խտության փոփոխությամբ պայմանավորված հիվանդությունների հետ (օրինակ, օստեոպորոզ):
Քաշի խնդիրներ
Հորմոնալ փոփոխություններն ազդում են նաեւ մետաբոլիզմի վրա, ինչը նպաստում է ավելորդ քաշի ի հայտ գալուն: Դրան են նպաստում նաեւ սթրեսն ու քնի պակասը: Ամեն դեպքում, քաշի հետ խնդիրների հանկարծակի ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Ցավեր կրծքի հատվածում
Էստրոգենի մակարդակի նվազումը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակի աճին, ինչը բացասաբար է անդրադառնում անոթների եւ սրտի աշխատանքի վրա: Եթե Դուք ցավեր ունեք կրծքի հատվածում, ավելի լավ է դիմել բժշկի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր