• Latest news

Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը վնասում է պտղի ուղեղը

28 ապրիլի, 2015  12:47

Հարյուրավոր երեխաներ են ծնվում ուղեղի հետ կապված խնդիրներով միայն այն պատճառով, որ նրանց մայրերը ալկոհոլ են օգտագործել հղիության ընթացքում:

Մեծ Բրիտանիայում, ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, միայն անցած տարի 272 երեխա հաշմանդամ են դարձել պտղի ալկոհոլային սինդրոմի պատճառով, սակայն տուժած երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:

ԱՀԿ իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ, Բրիտանիայում ծնված առնվազն 1-ը 100 երեխաներից կարող է վարքագծի խախտումներ եւ ֆիզիկական խնդիրներ ունենալ (օրինակ, դեֆորմացված վերջույթներ), եւ այս ամենը ալկոհոլի ազդեցության պատճառով: Ընդհանուր առմամբ, այդ թիվը կազմում է մոտավորապես 75 000 երեխա տարեկան:

Ինչպես նշեց Էլիզաբեթթ Միտչելը National Organisation for Foetal Alchol Syndrome կազմակերպությունից, ալկոհոլային սինդրոմով ծնվածները չեն ապաքինվում, նրանց խնդիրների չեն բուժվում, քանի որ պատճառը գլխուղեղի վնասումն է:

Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը կարող է պտղի մոտ նաեւ մի շարք այլ խնդիրներ առաջ  քաշել՝ լյարդի, երիկամների, սրտի հետ կապված, կարող է նաեւ էպիլեպսիա ի հայտ գալ:

Բժիշկները կոչ են անում հղիներին բացառել ալկոհոլի օգտագործումը, քանի որ դրա նույնիսկ շատ փոքր չափաբաժինը կարող է վնասել պտղին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել