• Latest news

Ի՞նչ կարող է լեզուն պատմել Ձեր առողջության մասին

28 ապրիլի, 2015  16:42

Լեզուն կարող է շատ բան պատմել Ձեր առողջության մասին: Պարզապես դուրս հանեք այն եւ նայեք հայելու մեջ: Առողջ լեզուն հիմնականում վարդագույն է: Եթե այն ուրիշ գույնի է եւ ցավում է, դա կարող է վկայել հիվանդությունների մասին: Պարզաբանում է Քլիվլենդի կլինիկայի ընտանեկան բժիշկ Դենիել Ալանը:

Սպիտակ փառ կամ սպիտակ կետեր լեզվի վրա

  • Դա կարող է կաթնուկի ախտանիշ լինել: Կաթնուկը սնկային ինֆեկցիայի տեսակ է, որով հիմնականում հիվանդանում են նորածինները կամ թուլացած իմունիտետով մարդիկ, դրանով կարելի է հիվանդանալ նաեւ որոշ տեսակների դեղորայք՝ մասնավորապես, հակաբիոտիկներ ընդունելուց հետո: Կաթնուկի դեպքում բերանի խոռոչում սպիտակ կետեր են ի հայտ գալիս:
  • Դա կարող է նաեւ լեյկոպլակիայի ախտանիշ լինել: Լեյկոպլակիան հիվանդություն է, որը բնութագրվում է լորձաթաղանթի ախտահարմամբ, ինչպես նաեւ էպիտելիումի փայտացմամբ: Այս հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է ծխող մարդկանց մոտ, քանի որ նրանց լեզուն գրգռվում է ծխախոտի պատճառով: Ինքը լեյկոպլակիան կարող է նաեւ քաղցկեղի հանգեցնել, այդ պատճառով անտեսել այն չի կարելի:
  • Դա կարող է նաեւ կարմիր որքին լինել, եթե սպիտակ փառը լեզվի վրա նման է ժանյակի:

Կարմիր լեզու

  • Կարմիր լեզուն կարող է վիտամինների պակասի մասին խոսել՝ մասնավորապես, B-12 վիտամինի եւ ֆոլաթթվի պակասի մասին:
  • Աշխարհագրական լեզու՝ սովորաբար ոչ վտանգավոր բորբոքային վիճակ:
  • Քութեշ: Սա ինֆեկցիայի տեսակ է, որի պատճառով լեզուն նմանվում է ելակի, կարմրում է եւ դառնում ոչ հարթ: Եթե այն ուղեկցվում է նաեւ բարձր ջերմությամբ, պետք է դիմել բժշկի:
  • Կավասակի հիվանդություն: Սուր տենդային հիվանդություն, որը հանդիպում է հիմնականում երեխաների մոտ եւ ուղեկցվում է կորոնար եւ այլ անոթների ախտահարմամբ, անեվրիզմայի, տրոմբոզների ձեւավորմաբ: Բժիշկ Ալանի խոսքով՝ սա լուրջ հիվանդություն է, որը չի կարելի անտեսել:

 

Սեւ եւ մազոտ լեզու

Երբեմն լեզվի մակերեսի բշտիկները մեծանում են եւ նմանվում մազածածկույթի: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար, որոնք կարող են լեզուն սեւ կամ գրեթե սեւ դարձնել: Այս խնդիրը համեմատաբար հազվադեպ է հանդիպում, այն ի հայտ է գալիս հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր պատշաճ կերպով չեն հետեւում բերանի խոռոչի հիգիենային:

Բորբքոված, ցավացող եւ ոչ հարթ լեզու

  • Սա կարող է վնասվածքի հետեւանք լինել: Օրինակ, եթե Դուք պատահաբար կծել եք Ձեր լեզուն:
  • Ծխելը նույնպես բորբոքում է լեզուն եւ կարող է այս ախտանիշի հանգեցնել:
  • Ստոմատիտը նույնպես կարող է այդպես դրսեւորվել: Հատկանշական է, որ դրա գոյացման պատճառներն անհայտ են: Կարծիք կա, որ այն սթրեսի հետեւանք է:
  • Բերանի խոռոչի քաղցկեղ: Եթե բորբոքումն ու այտուցվածությունը չի անցնում երկու շաբաթվա ընթացքում, դա կարող է խոսել բերանի խոռոչի քաղցկեղի առկայության մասին, նշում է բժիշկ Ալլանը: Պետք չէ մոռանալ, որ քաղցկեղի այս տեսակի զարգացման առաջին փուլերի ընթացքում լեզուն չի ցավում, սակայն ցավի բացակայությունը դեռեւս չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է