• Latest news

Գիտնականները պատմել են, ինչպես ապրել մինչեւ 100 տարեկան

2 մայիսի, 2015  11:49

Մինչեւ 100 տարեկան ապրելը այդքան էլ բարդ չէ: Ընդամենը պետք է հետեւել մի շարք հասարակ կանոնների, նշում են Գոտենբուրգի համալսարանի մասնագետները:

Մասնավորապես՝ պետք է չծխել, ավելորդ քաշ չհավաքել, օրական 4 բաժակ սուրճից ավել չխմել:

50 տարիների ընթացքում վերոնշյալ համալսարանի մասնագետները հետեւել են 1913 թվականին ծնված 855 տղամարդուն առողջությանն ու ապրելակերպին: Նրանցից 10-ը կարողացավ նշել իրենց 100-ամյակը, եւ գիտնականները փորձեցին պարզել, ինչն է միավորում այս մարդկանց: Պարզվեց, որ երկարակյաց մարդուն կարող է դարձնել առողջ ապրելակերպը: 100-ամյա մարդկանցից եւ ոչ մեկը չէր ծխում եւ ավելորդ քաշ չուներ: Նրանք բոլորն էլ ադեկվատ էին, կողմնորոշվում էին տարածության եւ ժամանակի մեջ:

Սեփական տան առկայությունը 50 տարեկանում եւս, պարզվեց, շատ կարեւոր էր: Կարեւոր է, իհարկե, նաեւ ժառանգականությունը: Եթե տղամարդու մայրը երկարակյաց էր, մինչեւ 100 տարեկան ապրելու նրա հնարավորությունները աճում էին:

 «Մեր խորհուրդը միչեւ 100 տարեկան ապրել ցանկացողներին հետեւյալն է՝ մի ծխեք, հետեւեք արյան մեջ խոլեստերինի մակարդակին եւ սահմանափակվեք օրական 4 բաժակ սուրճով», - նշում է Լարս Վիլգելմսենը՝ հետազոտության հեղինակներից մեկը:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են նաեւ, որ տղամարդկանց 27 տոկոսը կարողացավ ապրել մինչեւ 80 տարեկան, 13 տոկոսը՝ մինչեւ 90: Ընդ որում՝ 42 տոկոսի մահվան պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն էին: Եվս 20 մարդ մահացել էր ինֆեկցիայից, 8՝ ինսուլտից, 8՝ քաղցկեղից, 6՝ թոքաբորբից, 16՝ այլ պատճառներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել