• Latest news

Նոր դեղորայքի ներարկումը կարող է օգնել հաղթահարել քաղցկեղը

2 մայիսի, 2015  14:02

Հակամարմիններ պարունակող նոր դեղորայքի ներարկումը կարող է օգնել հաղթահարել քաղցկեղը նույնիսկ հիվանդության զարգացման վերջին փուլերում: Այս մասին պատմեց Stanford University School of Medicine –ը ներկայացնող գիտնականների խումբը: Մասնագետները հավատում են, որ լաբորատորիայում ստեղծված հակամարմինները կարող են «սովորեցնել» իմունիտետը գրոհել մելանոման, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, կրծքագեղձի ու թոքերի քաղցկեղները եւ նույնիսկ դրանց մետաստազները մարմնի մյուս մասերում:

Գործում է նույն այն մեխանիզմը, որը ստիպում է օրգանիզմին վանել փոխպատվաստված օրգանները: Երկու դեպքում էլ հակամարմինները՝ ներառյալ օտար մարմինները տարբերակող մոլեկուլները, միացնում են իմունային համակարգը: Հակամարմինները միանում են օտարածին մարմինների սպիտակուցներին (տվյալ դեպքում՝ ուռուցքի) եւ հատուկ ազդանշանային բջիջների միջոցով «կանչում» T-բջիջները, որոնք իմունային համակարգի առաջամարտիկներն են: T-բջիջները, ժամանելով ախատահարման վայր, սկսում են գրոհել օտարածին մարմինները եւ քայքայել դրանք: T-բջիջները կարող են բազմանալ եւ գրոհել ոչ միայն ուռուցքը, այլ նաեւ դրա մետաստազները: Պրոֆեսոր Էդգար Էնգլեմանը՝ հետազոտության առաջատար հեղինակը, պնդում է, որ այս մեթոդը հեռանկարային է թվում, քանի որ առաջին փորձարկումների ժամանակ հնարավոր եղավ նկատել, ինչպես է իմունիտետը քայքայում ուռուցքը: Հետազոտության ընթացքում գիտնականները հակամարմիններ են վերցրել կրծողներից, եւ ներարկել դրանք ազդանշանային բջիջներն ակտիվացնող քիմիկատների հետ մեկտեղ քաղցկեղով տառապող մկներին: Ներարկման արդյունքում մկների իմունային համակարգը կարողացավ հաղթահարել քաղցկեղը եւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում կրծողները քաղցկեղ չունեին: Պրոֆեսոր Էդգար Էնգլեմանի խոսքով՝ ի տարբերություն քաղցկեղի բուժման այլ մեթոդների՝ այս մեթոդը կարող է պայքարել քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Գիտնականները պատրաստվում են մեթոդի կլինիկական փորձարկումների իրականացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել