• Latest news

Դիաբետը կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառ դառնալ

5 մայիսի, 2015  15:45

Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները կապ են հայտնաբերել դիաբետի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ: Նրանց ներկայացրել են նոր ապացույցներ, որ հիվանդներին հիշողությունից զրկող հիվանդությունը կարող է արյան մեջ շաքարի բարձր պարունակության հետեւանք լինել: Համապատասխան հոդվածը լույս է տեսել The Journal of Clinical Investigation ամսագրում:

Նախկինում իրականացրած հետազոտությունները եւս խոսում էին այն մասին, որ դիաբետը Ալցհեյմերի հիվանդության տեսական տրիգեր է համարվում, իսկ մկների վրա իրականացրած նոր հետազոտությունը ցույց տվեց, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությունը կարող է ազդել բետա-ամիլոիդների մակարդակի վրա, որոն էլ անմիջականորեն կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ:

«Արդյունքները ցույց են տալիս, որ դիաբետը կամ այլ հիվանդությունները, որոնք դժվարացնում են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի վերահսկումը, կարող են բացասաբար անդրադառնալ գլխուղեղի գործառույթների վրա եւ ակտիվացնել Ալցհեյմերի հիվանդությունը», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Շենոն Մակալեյը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել