Մասնագետները պարզել են, ինչն է ազդում երեխաների մոտ ալերգիայի ի հայտ գալու վրա: Հիմնականում դա աղտոտված օդն է, որի ազդեցությունը երեխայի վրա նվազեցնելու համար բավական է օրական մի քանի անգամ օդափոխել տարածքը, որտեղ երեխան անցկացնում է իր ժամանակի մեծ մասը:
Գիտնականները բացառիկ փորձարկում են իրականացրել, որին մասնակցել է 2700 կամավոր: Մասնագետներին հաջողվել է պարզել, որ աղտոտված օդը բացասաբար է անդրադառնում երեխաների իմունիտետի վրա: Այսպիսի միջավայրը հիանալի է ալերգիայի զարգացման համար: Ալերգիա կարող է առաջանալ ցիտրուսներից, ելակից, ինչպես նաեւ բորբոսից, տարբեր կենդանիների մորթիից եւ միջատներից:
Գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին անպայման օդափոխել բնակարանը, ինչպես նաեւ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել՝ անպայման դիմելով մասնագետների օգնությանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր