• Latest news

ՀՀ ԱՆ՝ Save The Children–ի մայրության հարցերով զեկույցում Հայաստանի տեղը չի համապատասխանում իրականությանը

6 մայիսի, 2015  17:40

Save the Children կազմակերպությունը վերջերս հրապարակել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որոնք նպաստավոր են մայրանալու համար: Հայաստանն այս ցուցակում զբաղեցրել է 103-րդ տեղը (179 երկների շարքում):

ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ այս տվյալներն իրականության չեն համապատասխանում եւ Հայաստանում այս ոլորտի վիճակն անհամեմատ ավելի լավն է, քան ներկայացնում է աղյուսակը:

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոն՝ կրթվածության մակարդակը, մեկ շնչին հասնող եկամուտները, կանանց մասնակցությունը կառավարման ոլորտում եւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը: Այդ ցուցանիշներից մեկն է միայն վերաբերվում առողջապահությանը, սակայն այն տվյլալները, որոնք հաշվի են առել հետազոտողները, չեն համապատասխանում երկրի պաշտոնական վիճակագրությանը: Այդ վարկանշային աղյուսակի համաձայն՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը կազմում է 15.6՝ 100 հազարի հաշվարկներով, այնինչ պաշտոնական ցուցանիշը մի քանի տարի է, ինչ փոխվել է եւ այժմ կազմում է 10-11: ԱՀԿ տվյալներով՝ Հայաստանը երեխաների շրջանում մահացության միջին մակարդակով երկրների շարքում է:

Վարկանշային աղյուսակում հիշատակվում է նաեւ մայրական մահացության ցուցանիշը, որը Հայաստանի համար կազմում է 1800: Այսինքն, ինչպես նշեց Գայանե Ավագյանը, վարկանիշային աղյուսակի համաձայն՝ երկրում ամեն տարի պետք է արձանագրվի 33-35 մահվան դեպք, այնինչ իրականում մահացության մակարդակը մեր երկրում տարեկան 7-8 մահ է ենթադրում:

Մայրական մահացության մակարդակը Հայաստանում, մասնագետի խոսքով, վերջին տարիներին նկատելիորեն նվազել է, եւ այժմ համապատասխան ցուցանիշը կազմում 18-19՝ 100 հազարի հաշվարկներով: Ամեն տարի երկրում արձանագրվում է 60 հազար հղիություն, ծննդաբերություն, աբորտ, վիժում եւ դրանցով պայմանավորված մահվան ընդամենը 7-8 դեպք: Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան ԱՊՀ շատ երկրներում (միջինում՝ 29՝ 100 հազարի հաշվարկներով), այն, սակայն, ցածր է՝ զարգացած եվրոպական երկրների համեմատ, որտեղ նույն ցուցանիշը կազմում է 5՝ 100 հազարի հաշվարկներով:

Գայանե Ավագյանը նշեց նաեւ, որ, անկախ սոցիալական դրությունից եւ այլ գործոններից, Հայաստանի բոլոր կանայք երկրի կառավարության կողմից երաշխավորված անվճար ծննդօգնության իրավունք: Այս ամենի ֆոնին մի փորք տարօրինակ է, որ Հայաստանն ավելի ցածր տեղ է զբաղեցրել, քան, օրինակ, Թուրքիան, որտեղ երեխաների 30-40 տոկոսը ծնվում է տներում, այլ ոչ կլինիկաներում, ինչը բարձրացնում է ինչպես մոր, այնպես էլ մանկան մահվան հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել