• Latest news

Էլեկտրոնային ծխախոտը թոքերում փոփոխություններ է առաջացնում՝ բջիջների մակարդակով

19 մայիսի, 2015  11:55

Էլեկտրոնային ծխախոտը այնքան էլ անվտանգ չէ, որքան ընդունված է կարծել: Դրանում պարունակվող որոշ արոմատիզատորներ կարող են մարդու թոքերում փոփոխություններ առաջացնել՝ բջիջների մակարդակով, հայտնում է American Thoracic Society-ում ներկայացված հետազոտությունը:

Ինչպես նշում են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները, 13 արոմատիզատորներից, որոնք հնարավոր եղավ ստուգել, 5-ը կարող են բացասաբար անդրադառնալ թոքերի վրա:

«Թոքային հյուսվածքների վրա տարբեր քիմիական նյութերի գոլորշիների ազդեցությունը հիմնականում հայտնի էր, - նշում է հետազոտության առաջատար հեղինակ  Տեմպերանս Ռուելը, - մեր նոր հետազոտությունը օգնեց պարզել, որ 5 –ը 13 ուսումնասիրված արոմատիզատորներից  բացասաբար են անդրադառնում թոքերի վրա՝ չափաբաժնից կախված»:

Փորձարկումների ժամանակ մարդու շնչուղիների էպիտելիալ բջիջները ենթարկվել են արոմատիզատորների տարբեր չափաբաժինների ազդեցության՝ 30 րոպեի կամ 24 ժամվա ընթացքում: Հետազոտողները պարզել են, որ որոշ քիմիական նյութեր կարող են ազդել բջիջների կենսունակության վրա, ինչպես նաեւ կալցիումի՝ էպիտելիումի շնչառական ուղիներում պրոլիֆերացման վրա:

Հաշվի առնելով այն, որ էլեկտրոնային ծխախոտը բավականին տարածված է, դրանց բաղադրիչների եւ այդ այդ բաղադրիչների՝ թոքերի վրա ազդեցության ավելի լավ ընկալումը շատ կարեւոր է, նշում են գիտնականները:

Այժմ գիտնականները ավելի երկարատեւ ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու համար, ինչպես են քիմիկատները, որոնք պարունակվում են էլեկտրոնային ծխախոտում, ազդում մարդու բրոնխերի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել