• Latest news

Առողջապահության նախարարությունը ստում է թվեր ու փաստարկներ ներկայացնելիս. ակտիվիստներ

21 մայիսի, 2015  12:48

ՀՀ Առողջապահության նախարարությունը ստում է՝ թվեր ու փաստարկներ հօգուտ ալյուրի հարստացման ծրագրի ներկայացնելով: Այս մասին այսօր լրագրողներին պատմեցին «Առողջ սնունդ» նախաձեռնող խմբի անդամներ Արման Մխիթարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը:  

Արմեն Մխիթարյանը նշեց, որ իրենց խումբը մշտապես ստուգում է նախարարության ներկայացրած թվերը: Այսպես, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Ավստրիայում հարստացվում է 470 սննդամթերք: Ավստրիայի համապատասխան նախարարությունը, ի պատասխան ակտիվիստների ներկայացրած հարցման, միանգամայն այլ թվեր է տրամադրել:

Խ. Ստամբոլցյանի խոսքով՝ ԱՆ-ի բոլոր այն պնդումները, որ բարձր տեսակի ալյուրը ընդհանրապես ֆոլաթթու եւ երկաթ չի պարունակում, ևս չեն համապատասխանում իրականությանը:  Այսպես, լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տեսակի ալյուրը պարունակում է 10 մգ երկաթ մեկ կիլոգրամի դիմաց, ինչը, այլ սննդամթերքներում երկաթի պարունակության ցուցանիշներին գումարելու դեպքում,եւս կարող է մարդու օրգանիզմին անհրաժեշտ չափաբաժին կազմել:

Ստամբոլցյանը նշեց նաեւ, որ ֆոլաթթվի ավելցուկը հանգեցում է քաղցկեղի ի հայտ գալուն: Նրա խոսքով՝ այս ծրագիրը ներմուծելուց հետո Չիլիում երկու անգամ աճեց քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշը, Ավստրալիայում՝ 2.5 անգամ, Նոր Զելանդիայում՝ 3 անգամ, Կանադայում քաղցկեղով է հիվանդ ամեն չորրորդ բնակիչը: Նա նաեւ հիշեցրեց վերջերս լույս տեսած հոդվածը, որտեղ բժիշկները նշում են, որ ֆոլաթթուն տղամարդու մոտ էստրոգենների սինթեզ է առաջացնում, ինչը հանգեցնում է ճարպակալման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել