Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ շատ վիտամիններ ընդունելն օգտակար է, սակայն University of Colorado Cancer Centre-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիտամինների ավելցուկը օրգանիզմում կարող է հանգեցնել քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ի հայտ գալուն:
Բժիշկ Թիմ Բյերսը վերոնշյալ կենտրոնից նշեց, որ դեռեւս հայտնի չէ, ինչու է դա տեղի ունենում, սակայն փաստը մնում է փաստ. այն մարդիկ, ովքեր չարաշահում են վիտամինները, բախվում են քաղցկեղի վտանգի հետ:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ շատ միրգ ու բանջարեղեն օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով:Հետագայում, սակայն, պարզվեց, որ դրանց փոխարինող արհեստական վիտամինները օրգանիզմի վրա որեւէ դրական ազդեցություն չունեն:
Հետազոտություններից մեկը ցույց տվեց, որ ֆոլաթթուն ոչ միայն չի նվազեցնում աղեստամոքսային համակարգում պոլիպների քանակը, այլ ճիշտ հակառակը:
Ինչպես նշում է բժիշկ Բյերսը, այս ամենը չի նշանակում, որ պետք է զգուշանալ վիտամիններից ու միներալներից: Դրանց ճիշտ չափաբաժինը կարող է շատ օգտակար լինել, սակայն շատ ավելի օգտակար են բնական վիտամինները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր