• Latest news

Ցուրտը մարդու համար քսան անգամ ավելի վտանգավոր է, քան շոգը. հետազոտություն

22 մայիսի, 2015  10:45

Ցուրտը 20 անգամ ավելի վտանգավոր է մարդկության համար, քան շոգը, պարզել են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները: Նրանք պարզել են, որ ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում ոչ թե էքստրեմալ ցուրտը կամ անտանելի շոգը, այլ հարաբերականորեն մեղմ եղանակային փոփոխությունները:

«Չնայած նրան, որ մահացության ռիսկը, որը կապված է էքստրեմալ ցրտի կամ շոգի հետ, բարձր է, իրականում դրանք ավելի հազվադեպ են սպանում մարդկանց, քան ջերմաստիճանի ավելի մեղմ տատանումները, - նշում է հետազոտության հեղինակ Անտոնիո Գասպարինին, - ցուրտը ավելի վտանգավոր է մարդու համար, քանի որ ցածր ջերմաստիճանը սիրտ-անոթային համակարգի եւ շնչառական համակարգի ավելի շատ խնդիրների պատճառ է դառնում»:

Քանի որ գիտնականների ուշադրության կենտրոնում տարբեր սոցիալ-տնտեսական մակարդակով եւ կլիմայով երկրներն էին, հետազոտողներին հնարավորություն է ընձեռնվել ամբողջ աշխարհում «կլիմատիկ» մահացության վիճակագրական տվյալները ստանալ: Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ երկրների մեծամասնության կառավարություններն իրենց ջանքերն ուղղում են շոգի դեմ պայքարին, այնինչ մահվան բազմաթիվ դեպքեր են գրանցվոում հենց ցրտի, այլ ոչ թե շոգի պատճառով: Հետեւաբար, պետք է վերանայել այս քաղաքականությունը:

Այս հետազոտությունը, սակայն, հակասում է այն արդյունքներին, որոնք գրանցվել են ԱՄՆ եղանակի Ազգային ծառայության իրականացրած ուսումնաիրություններում: Վերջիններիս համաձայն՝հենց շոգն է մարդկության գլխավոր թշնամին: Դրան են հետեւում տորնադոները եւ ջրհեղեղները: Ինչ վերաբերվում է ցրտին, ապա այն այս աղյուսակի 8-րդ տեղն է զբաղեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել