• Latest news

Անորեքսիայից մահացող կինը դիմում է օգնության կոչով. նրան հրաժարվում են բուժել նիհարության պատճառով

22 մայիսի, 2015  12:47

Համացանցում սրտաճմլիկ մի տեսանյութ է հայտնվել, որում 37-ամյա ամերիկացի դերասանուհի Ռեյչել Ֆորոքը՝ անորեքսիայի զոհերից մեկը, դիմում է օգնության կոչով: Կինը ընդամենը 20-ից մի փոքր ավել կիլոգրամ է կշռում, նա մահանում է անորեքսիայից եւ խնդրում օգնել իրեն: Սակայն հիվանդանոցներում հրաժարվում են բուժել նրան այն պատճառով, որ կինը չափազանց նիհար է:

Դերասանուհին բախվել է անորեքսիայի հետ ավելի քան 10 տարի առաջ, եւ իր տեսանյութում նա բացատրում է, որ սննդակարգային այս խախտումը սկսեց զարգանալ վերջին ամիսներին: Այժմ կինը չի կարողանում քայլել առանց օգնության եւ չի լքում Սեն Կլեմենտում գտնվող իր տունը: Կինը նաեւ պատմեց այն մասին, թե ինչպես իր ամուսինը ստիպված եղավ թողնել աշխատանքը՝ կնոջը 24 ժամ շարունակ խնամելու համար:

«Գոյություն ունի ընդամենը մեկ հիվանդանոց, որը կարող է օգնել, սակայն ես այդքան էլ բարձր շանսեր չունեմ, - ասում է Ռեյչելն իր տեսանյութում, - Մենք ձեր օգնության կարիքն ունենք, խնդրում եմ, նվիրաբերեք ցանկացած գումար, որը կարող եք: Սա անորեքսիայի շատ լուրջ դեպք է: Ես տառապում եմ սննդակարգային այս խախտմամբ եւ անչափ շատ եմ ցանկանում եմ բուժվել»

Կինը հայտնում է էլեկտրոնային այն էջը, որտեղ նա պատրաստվում է հավաքել $100 հազար  երկարատեւ եւ թանկարժեք բուժման համար: Արդեն հավաքվել է $33 150: Ռեյչելը ծանոթացել է իր ներկայիս ամուսնու հետ, երբ վերջինս մարզիչ էր աշխատում մարզասրահում: Մինչեւ անորեքսիայով հիվանդանալը կինը գեղեցիկ էր, ակտիվ եւ առողջ, ինչպես պատմեց նրա ամուսինը:

«Սկզբում ես ընդամենը ցանկանում էի նիհարել մի քանի կիլոգրամ՝ ավելի գեղեցիկ որովայն ունենալու համար», - պատմում է Ռեյչելը: Սակայն աշխատանքի կորուստը եւ անցյալի որոշ ցավագին հիշողություններ անորեքսիայի զարգացման պատճառ դարձան: Հիվանդությունը աստիճանաբար անվերահսկելի դարձավ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել