• Latest news

Ինֆեկցիաները կարող են նվազեցնել Ձեր IQ-ն

23 մայիսի, 2015  14:37

Որոշ ինֆեկցիոն հիվանդություններ կարող են նվազեցնել IQ-ն, նշում են Կոպենգագենի համալսարանի դանիացի գիտնականները:

PLOS ONE ամսագրում լույս տեսած հետազոտությունը ամենածավալունն է՝ մարդու մտավոր կարողությունների ու ստամոքսի, մաշկի, միզասեռական համակարգի հիվանդությունների միջեւ կապն ուսումնասիրող հետազոտություններից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ինֆեկցիաների քանակի եւ մարդու մտավոր կարողությունների միջեւ անմիջական կապ գոյություն ունի: Ինչքան ծանր են ու երկարատեւ հիվանդությունները, այդքան ցածր է IQ-ն: Պարզվեց, որ այն մարդկանց IQ-ն, որոնք 5 կամ ավելի անգամներ են առնչվել ինֆեկցիաների հետ, 9.44 բալով ցածր է IQ միջին վիճակագրական ցուցանիշից (115 կամ ավելի բարձր):

Հետազոտության հեղինակ բժիշկ Մայքլ Էրիկսոն Բենրոսի խոսքով՝ ավելի հաճախ հենց ինֆեկցիաներն են ազդում մարդու կոգնիտիվ ունակությունների վրա, բայց մի շարք այլ ինֆեկցիաներ, որոնք բավականին լուրջ են մարդուն հոսպիտալացնելու համար, նույնպես կարող են ազդել ուղեղի վրա եւ նվազեցնել ինտելեկտի մակարդակը, որն իր հերթին կարող է չվերականգնվել նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց հետո:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են 190 հազար դանիացիու տվյալները, որոնք ծնվել են 1974-ից 1994-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց IQ մակարդակը չափվում էր 2006-2012 թվականներին: Հաշվի էր առնվում նաեւ այն, թե քանի անգամ են նրանք հոսպիտալացվել ինֆեկցիաների պատճառով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել