• Latest news

Պարալիզացված տղամարդը մտքի ուժով կառավարում է արհեստական ձեռքը (տեսանյութ)

23 մայիսի, 2015  21:36

13 տարի առաջ ստացած հրազենային վնասվածքի արդյունքում Էրիկ Սորտոն 13 տարի պարալիզացված է եղել պարանոցից ներքև: Սակայն այժմ, շնորհիվ գիտնականների, նա կարողացավ 13 տարվա մեջ առաջին անգամ գարեջուր խմել:

Ամերիկացի գիտնականները մշակել և հիվանդի մարմնի մեջ են տեղադրել էլեկտրոնային չիպ, որը զգայուն է մտքի նկատմամբ: «Վերծանելով» տղամարդու ցանկությունները՝ սարքավորումը աշխատացնում է նրա ռոբոտացված ձեռքը:

Էրիկ Սորտոն ներկայումս հանդիսանում է նմանատիպ գլխուղեղային իմպլանտանտով երկրագնդի միակ բնակիչը: Նմանատիպ փորձարկումներ անցկացվում էին նաև նախկինում, բայց միայն Պասադենայի կալիֆորնիական տեխնոլոգիական իսնտիտուտի գիտնականները կարողացան ստիպել համակարգը աշխատել ինչպես հարկն է:

Նոր մոտեցումը կայանում է նրանում, որ, եթե նախկինում հիվանդները ստիպված էին պատկերացնել ամեն շարժումը (օրինակ, ձեռքսեղմման ժամանակ պատկերացնել, ինչպես է բարձրանում ձեռքը, ուղղվում և ծալվում են մատները և այլն), ապա այժմ նրանք պետք է միայն պատկերացնեն, թե ինչպես է «կողքից» երևում այդ շարժումը:

«Ես այժմ կարող եմ ցանկացած ըմպելիք պատրաստել և խմել՝ առանց այն ինձ վրա թափելու: Դա, իհարկե, մանրուք է, այն հնարավորությունների համեմատ, որոնք երբեք չեն վերականգնվի,բայց դա էլ է առաջընթաց», - ասց Սորտոն լրագրողներին:

Տվյալ սարքավորման միակ լուրջ թերությունը գանգից դուրս եկող լարերն են: Դա նշանակում է, որ ամերիկացին ապահովագրված չէ վերքի մեջ ինֆեկցիայի հայտնվելուց, ինչը, ժամանակին չհայտնաբերվելու դեպքում, կարող է մահացու լինել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել