• Latest news

Ալցհեյմերի հիվանդության պատճառը մարդկային մտքի էվոլյուցիա՞ն է

25 մայիսի, 2015  18:59

Ալցհեյմերի հիվանդության գլխավոր պատճառը մարդու մտքի էվոլյուցիան է, նշում են չին կենսաբանները: Ծերունական տկարամտության ամենատարածված պատճառը, նրանց խոսքով, ի հայտ եկավ մարդու մտքի ունակությունների աճի հետ մեկտեղ: Հայտնի է, որ ալցհեյմերյան տեսակի դեմենցիան հանդիպում է միայն Homo sapiens տեսակի մոտ, իսկ վերջինիս ամենամոտ տեսակների մոտ այն բացակայում է:

Այս հիվանդության հետքերը մարդու էվոլյուցիայի մեջ գտնելու համար չին կենսաբան Տանն ու նրա գործընկերները ասիական, եվրոպական, ինչպես նաեւ աֆրիկյան ծագման 90 մարդու գենոմ են ուսումնասիրել: Գիտնականներին հաջողվեց տարբերակել ԴՆԹ այն ֆրագմենտները, որոնք փոխվում էին պատմական եւ ժողովրդագրական պատճառներով այն ֆրագմենտներից, որոնց կառուցվածքը պայմանավորված էր բնական ընտրությամբ:

Արդյունքում գիտնականները վեց գեն են գտել, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ: 50-200 հազար տարի առաջ (երբ ձեւավորվեց Homo sapiens-ը), այս գեները մի շարք փոփոխություններ են կրել, որոնց արդյունքում, մասնավորապես, ավելացել է նեյրոնների միջեւ եղած կապերի քանակը եւ մարդիկ ավելի «ինտելեկտուալ» են դարձել: Սակայն, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, նույն այդ վեց գեները պատասխանատու են Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել