• Latest news

Արմավիրում աղիքային ինֆեկցիայով վարակված 11 երեխաներ դեռ գտնվում են հիվանդանոցում

25 մայիսի, 2015  18:04

Արմավիրի մարզի թիվ 6 եւ թիվ 9 մանկապարտեզների 11 սաներ դեռ գտնվում են ինֆեկցիոն բաժանմումքում: Այս մասին NEWS.am-Medicine-ի թղթակցին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից: 

Մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը լավ է, առաջիկայում դուրս կգրվեն: ՊՈԱԿ-ից հայտնեցին նաեւ, որ երեխաների թունավորման պատճառը սննդամթերքից երկրորդային աղտոտվածությունն է, այսինքն՝ սնունդը ստացել են, սակայն մշակման ընթացքում այն աղտոտվել է: Այժմ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը» մանկապարտեզներում մի շարք կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել, ախտահանում, սակայն թե երբ կբացվեն մանկապարտեզները, հայտնի չէ:

Իսկ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի հետ կապված փորձաքննության արդյունքները կլինեն այս շաբաթ: Դեպքից հետո մանկապարտեզում արվել է առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում եւ հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: Վարակի աղբյուրը պարզելուց հետո միջոցառումներ կիրականացնեն:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները հոսպիտալացվել են լուծով, փսխումներով եւ բարձր ջերմությամբ, իսկ Առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների բակային շրջայցի արդյունքում հայտնեբերվել է եւս հինգ երեխա՝ նմանատիպ աշխտանիշներով, որոնք եւս հոսպիտալացվել են:

Մեկ շաբաթ անց աղիքային ինֆեկցիայի բռնկում էր արձանագրվել Արմավիրի թիվ 6 եւ թիվ 9 մանկապարտեզներում, 16 երեխա հոսպիտալացվել էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել