• Latest news

Ցինկը եւ ձեռքերի հաճախակի լվացումը՝ գրիպի կանխարգելման համար

29 հունվարի, 2014  10:21

Ձեռքերի հաճախակի լվացումը առաջին տեղում է եղել հարբուխի կանխարգելման հարցում, ասել է հետազոտության ղեկավար, Կանադայի  Ալբերտայի համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, դոկտոր Մայքլ Ալլանը: Հետազոտողները նաեւ դիտարկել են ցինկի հավելումների  արդյունավետությունը այդ հիվանդությունների կանխարգելման համար, ինչպես նաեւ հակաայտուցային եւ ցավազրկող միջոցները՝  դրանց բուժման:

Ցինկի հավելումները եւս օգնում են երեխաներին խուսափել հարբուխից, դրանք կարող ենօգնել նաեւ մեծերին, ասում է Ալլանը, բայց զգուշացնում է, որ ցինկը չի կարելի  կանոնավոր օգտագործել , այն կարող է սրտխառնոց եւ  բերանի տհաճ համ առաջացնել:

Ալլանի թիմն ուսումնասիրել է հարյուրավոր հրապարակված հետազոտությունների արդյունքները՝ գտնելու համար  հարբուխի բուժման եւ կանխարգելման լավագույն մեթոդները:   Նրանց ենթադրությունները հրապարկվել են CMAJ (Canadian Medical Association Journal) ամսագրում, հաղորդում է Newsmax Health-ը:

Որոշ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ  յոգուրտների մեջ պարունակվող լավ մանրէները՝ պրոբիոտիկները, օգնում են կանխարգելել հարբուխը:

 Հարբուխի բուժման համար հակահիստամինային դեղամիջոցներն իրենք իրենցով անօգուտ են, բայց օգնում են հակաայտուցային կամ ցավազրկող միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում, կամ երկուսի հետ միասին, բայց այս համատեղ  օգտագործումը թույլատրելի է միայն 5 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել