Կանոնավոր լողավազան հաճախող մարդիկ կարծում են, որ իրենց աչքերը կարմրում են ջրում պարունակվող քլորի պատճառով: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի հետազոտողները պարզել են, որ դրա իրական պատճառը քլորը չէ:
Գիտնականների խոսքով՝ կարմիր աչքերի հիմնական պատճառը լողվազնի ջրում պարունակվող մեզն է, որն այնտեղ է հայտնվում որոշ ոչ բարեխիղճ մարդկանց ժպատճառով: Այնինչ հարցված ամերիկացիների 71 տոկոսը նշում են, որ աչքերը կարմրում են հենց քլորի պատճառով:
«Քլորն ու այլ դեղինֆիկացնող միջոցները ավելացվում են ջրի մեջ բակտերիաները վերացնելու նպատակով, - բացատրում են գիտնականները, - սակայն երբ մարզիկ միզում են ջրի մեջ, մեզն ազդում է քլորի վրա և աչքերի բորբոքում ու կարմրում է առաջ բերում: Լողավազանները պետք է ծառայեն միայն լողալու նպատակին, այլ ոչ բնական կարիքները հոգալու»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր