• Latest news

5 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մարզասրահ այցելելուց առաջ

28 հունիսի, 2015  12:49

Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք կնվազեցնեն մարզումների արդյունավետությունն ու օրգանիզմը պակաս դիմացկուն կդարձնեն մարզումների ժամանակ:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ մթերքները

Կաթնամթերք

Կաթի ու ոյգուրտի մեջ պարունակվում է շաքար, որը շատ դանդաղ է մարսվում, ինչը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացել սպորտով զբաղվող որոշ մարդկանց մոտ: Սակայն դրանք կարելի է խմել մարզումից հետո, քանի որ դրանք կապահովեն Ձեզ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի անհրաժեշտ քանակությամբ՝ դրանով իսկ նպաստելով ուժերի վերականգմանը:

Ալկոհոլ

Ալկոհոլը դանդաղեցնում է կոորդինացիան ու մկանային թելիկների ակտիվացումը: Բացի այդ՝ այն նպաստում է նաեւ օրգանիզմի ջրազրկմանը:

Ընկույզ ու չիր

Այս մթերքները լավ ընտրություն են այն մարդկանց համար, ում երկարատեւ ծանրաբեռնվածություն է սպասվում: Արեւածաղիկի, ընկուզեղենի, չիրի մեջ շատ բջջանյութ է պարունակվում: Սակայն իրականում դրանք պետք է օգտագործել մարզումներից անկախ, քանի որ դրանք ծանրաբեռնում են աղեստամոքսային համակարգն ու խնդիրեր առաջ բերում:

Տապակած մթերք

Մեծ քանակությամբ ճարպ պարունակող մթերքները շատ երկար են յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ այդօրինակ մթերքները դժվարությամբ են քայքայվում մոլեկուլների, եւ մեր օրգանիզմը հավելյալ էներգիայի կարիք է ունենում:

Ավոկադո

Ավոկադոն բազմաթիվ օգտակար ու սննդարար նյութեր է պարունակում, սակայն դրանց հետ մեկտեղ պարունակում է նաեւ թելիկներ ու ճարպ, որոնք ամենեւին էլ պետք չեն մարզասրահ այցելելուց առաջ: Այս միրգը ավելի լավ է օգտագործել մարզումերից հետո վերականգնվելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել