• Latest news

Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո

29 հունիսի, 2015  19:53

40-անց շատ կանայք մտածում են կուրծքը մեծացնելու մասին: Երեխաների նրանք արդեն լույս աշխարհ բերել եւ կերակրել են, իսկ առջեւում դաշտանադադարն է: Պլաստիկ վիրաբույժ Անդրեա Մորեյրան Քլիվլենդի կլինիկայից նշում է, որ այս վիրահատությամբ հետաքրքրվում են նաեւ երիտասարդ կանայք, սակայն մի փոքր այլ պատճառներով:

Նրա խոսքով՝ 20-23 տարեկան կանայք սովորաբար պլաստիկ վիրահատություն են իրականացնում, եթե ի ծնե շատ փոքր կուրծք ունեն: Ավելի  հասուն կանայք էլ ցանկանում են այդպիսի վիրահատությունների միջոցով կանխարգելել կրծքի տարիքային փոփոխությունները:

Ինչխես նշեց Անդրեա Մորեյրան, կրծքի մեծացման վիրահատություններն այսօր հիմնականում անվտանգ են, իսկ իմպլանտները դրվում են կրծքի, այլ ոչ թե գեղձերի տակ: Այնումենայնիվ, որոշ հետազոտություններից՝ օրինակ, մամոգրաֆիայից առաջ, կինը պետք է պատմի մասնագետներին, որ իմպլանտներ ունի, որպեսզի մասնագետները կարողանան ճիշտ իրականացնել հետազոտությունը:

Որոշ կանայք անհանգստանում են, որ մամոգրաֆիան կարող է ճղել կամ տեղահան անել իմպլանտը: Մասնագետի խոսքով՝ նման բան չի կարող տեղի ունենալ, եթե իմպլանտը վնասված չէ եւ որակյալ է: Բանն այն է, 40-անց կանանց հիմնականում անհանգստացնում է կրծքագեղձի ավելորդ մաշկը, որն ի հայտ է գալիս նիհարելուց կամ երեխայի ծնվելուց հետո: Բանն այն է, որ իմպլանտների մեծամասնությունը հիմնականում պիտանի են տաս տարիների ընթացքում, իսկ այնուհետեւ սկսում են շարքից աստիճանաբար դուրս գալ: Այդպիսի իմպլանտները շատ ավելի հեշտ է վնասել մամոգրաֆիայի ժամանակ: Եթե այդպիսի մաշկ իրականում կա, վիրահատության ժամանակ կարող է դրանի ազատվելու անհրաժեշտություն ի հայտ գալ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է