• Latest news

Թեյի 5 տեսակ, որոնք նպաստում են նիհարելուն

5 հուլիսի, 2015  14:32

Թեյի որոշ տեսակները նպաստում են ճարպի անհետացմանը, հայտնում են Nutrition and Metabolism ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թեյի այդ տեսակներից մի քանիսը:

 

Սպիտակ թեյ

Սպիտակ թեյը, պարզվում է, երեք անգամ ավելի շատ հակաօկսիդանտներ է պարունակում, քան կանաչը, սակայն կոֆեինը դրանում քչի է, այնպես որ այն կարելի է հանգիստ խմել նույնիսկ քնելուց առաջ: Բացի այդ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակ թեյը որ միայն նվազեցնում է ճարպային կուտակումները, այլ նաեւ կանխում դրա հետագա գոյացումը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյն այս ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում, սակայն գիտնականներն կարծում են, որ սա լավագույն թեյն է՝ նյութափոխանակությունը խթանելու համար: Բացի այդ՝ այս թեյը նպաստում է նաեւ օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը:

Թեյ ուլուն

Թեյ ուլունը եւս կարող է ինտենսիվացնել նյութափոխանակությունը:

Անանուխով թեյ

Այս թեյը յուրահատուկ կերպով է ազդում համային ռեցեպտորների վրա, ինչի հաշվին մարդը քաղց չի զգում: Մասնագետների խոսքով՝ դրա կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս ազատվել ամսական մեկ-երկու ավելորդ կիլոգրամից:

Թեյ ռոյբուշ

Ռոյբուշ թեյը, որը ստանում են հարավաֆրիկյան թփերի տերեւներից, բազմաթիվ ակտիվ նյութեր է պարունակում, որոնք թույլ են տալիս նվազեցնել օրգանիզմում սթրեսի հորմոնների մակարդակը: Հենց այս հորմոններն են ուտելու ցանկություն առաջացնում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը սոված չէ:

Ի դեպ, ավելի վաղ իտալացի հետազոտողները պարզել են, որ բերգոմատով թեյը նաեւ նպաստում է նիհարելուն:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել