• Latest news

Ճարպակալում ունեցող դեռահասները ավելի հազվադեպ են հակաբեղմնավորիչներ օգտագործում

2 հուլիսի, 2015  14:07

Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող դեռահասները ավելի հազվադեպ են հակաբեղմնավոորիչներ օգտագործում՝ նորմալ քաշով իրենց հասակակիցների համեմատ: Դա հանգեցնում է հարյուրավոր անցանկալի հղիություններին ու ծննդաբերություններին, հայտնում են Միչիգանի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Բժիշկ Թեմմի Չանգի ղեկաված գիտնականների խումբը 18-19 տարեկան 900 կանանց երկարատեւ հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում վերլուծվել սեռական կյանքին վերաբերվող հարցումների տվյալները: Հենց այս հետազոտությունները թւոյլ տվեցին նկատել ճարպակալման ու հակաբեղմնավորիչներ չօգտագործելու միջեւ եղած կապը:

«Դեռահասների շրջանում անցանկալ հղիությունների կրճատումը հասարակական առողջության հիմնական խնդիրներից է, եւ մենք պետք է հասկանանք, որ դեռահասներ են ավելի հակված անցանկալի հղիության: Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ճարպակալումը կարող է լինել աղջիկների սեռական վարքագծի հետ կապված շատ կարեւոր գործոն», - նշում է Չանգը:

Մասնագետները կարծում են, որ գեր դեռահասների՝ հակաբեղմնավորիչներից հաճախակի հրաժարվելը կապված է նրանց ցածր ինքնագնահատականի հետ, որն էլ խանգարում է պատշաճ կերպով պատրաստվել սեռական ակտին:

Արդյունքները մտահոգիչ էին, քանի որ, հայտնի է, որ հենց ավելորդ քաշ ունեցող կանայք են ավելի հակված հղիության ընթացքում բարդացումների հայտ գալուն: Այդ բարդացումներից են դիաբետը, հիպերտոնիկ խախտումները, մեռելածնությունն ու բնածին խնդիրները: Իսկ շատ երիտասարդ օրգանիզմի համար հետեւանքները կարող են էլ ավելի լուրջ լինել:

Հիշեցնենք, որ, վիճակագրության համաձայն, ԱՄՆ ամեն 20-րդ բնակչուհին ծննդաբերում է մինչեւ 20 տարեկանը լրանալը: Դեռահասային հղիությունը Նահանգներում վաղուց ազգային խնդիր է դարձել՝ չնայած նրան, որ 5 տարվա ընթացքում այն նվազել է գրեթե երկու անգամ:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Pediatrics ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել