• Latest news

Քաջարանում հեպատիտ C-ով վարակված ութ հոգի հակավիրուսային բուժում է ստանում

27 հուլիսի, 2015  15:37

Քաջարան քաղաքի բժշկական կենտրոնում 15 մարդ վարակվել է վիրուսային հեպատիտ C-ով:   Այս պահի դրությամբ ութը ստանում են հակավիրուսային բուժում՝ միջազգային նորմերին համապատասխանող մոտեցումների համաձայն: Այս մասին լրագրողներին պատմեց հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Ինչպես նշեց մասնագետը՝  բուժում ստացողները, մեծ է հավանականությունը, կազատվեն վիրուսից և միանգամյան առողջ կլինեն: Ի վերջո, այսօր հեպատիտ C-ն բուժելի հիվանդություն է համարվում:

Նրա խոսքով՝ վարակման պատճառը վերոնշյալ բժշկական կետրոնի վիրահատարանում նորմերի խախտումն է: Հենց ստերիլության հենց խնդիրները պատճառ են դառնում ինչպես առանձին վարակման դեպքերի, այնպես էլ մի ամբողջ բռնկումների:

Նախկինում, ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, մարդիկ հաճախ են հեպատիտով վարակվել արյան  փոխերարկման ժամանակ, սակայն այսօր մարդիկ վարակվում են հիմնականում բժշկական պրոցեդուրաների ժամանակ:

Հիշեցնենք, որ Քաջարանում հեպատիտ C-ի բռնկման մասին տեղեկություններ առաջին անգամ հայտնվեցին անցած տարվա հունվարին: Շուտով պարզ դարձավ, որ բոլոր վարակվածները 2014 թվականին վիրահատվել են տեղի բժշկական կետրոնում, իսկ որոշ ժամանակ անց ՀՀ ԱՆ մասնագետները յանտեղ գտան անհամապատասխանություն՝ ստերիլության ու հիգիենայի  նորմերին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել