• Latest news

Նորածին տղաների ու աղջիկների ողնաշարը տարբեր կառուցվածք ունի

27 հուլիսի, 2015  22:46

Տարբեր սեռերի նորածինների մոտ ողնաշարի կառուցվածքը նկատելիորեն տարբերվում է: Աղջիկների մոտ, պարզվում է, այն ողերի ամրությունը որոնք պատասխանատու են ոսկորների միացումների հուսալիության համար, 10.6 տոկոսով ցածր է: Այս եզրահանգման են եկել Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի ամերիկյան հետազոտողները, որոնց հոդվածը լույս է տեսել The Journal of Pediatrics ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 70 նորածին՝ 35 տղա եւ 35 աղջիկ: Գիտնականները վերլուծել են նրանց ողերի կառուցվածքը եւ համեմատել նրանց չափսերը: Ամեն ող կազմված է մարմնից ու կորությունից, որից էլ դուրս են գալիս մնացած 5 մասերը, որոնք ապահովում են մնացած ողերի միացությունը:

Գիտնականների խոսքով՝ տվյալները բացատրում են, ինչու են կանայք տղամարդկանցից ավելի շատ են հակված օստեոպորոզին եւ ողնաշարի կոտրվածքնեին: Միեւնույն ժամանակ հետազոտողները պնդում են, որ ողնաշարի այս «թուլությունը» անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին, քանի որ հղիության ընթացքում ապագա մայրիկի մեջքը փոխում է իր ձեւը՝ կորանալով ստորին հատվածում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել