• Latest news

ԳՄՕ պարունակող մթերքները տղամարդկանց անպտղության պատճառ են դառնում

18 օգոստոսի, 2015  13:07

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող սննդամթերքը, սթրեսները, ուժասպառությունը եւ վնասակար սովորույթները տղամարդկանց մոտ սեռական անկարողության պատճառ են դառնում, ցույց է տվել ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունը: 

Ինչպես փոխանցում է Independent News.RU-ն, հետազոտողները կամավորների են հավաքել եւ նրանց երկու խմբի են բաժանել: Յուրաքանչյուր խմբի համար առանձնահատուկ սննդակարգ են սահմանել: Տղամարդկանց մի խումբը ԳՄՕ-ով սննդամթերք է օգտագործել, եւ հենց այդ խմբի մոտ հետազոտության ավարտին սեռական անկարողության նշաններ են արձանագրվել: 

Իհարկե, փորձագետներն առայժմ չեն կարող ասել, թե ԳՄՕ-ներն ինչպես են արգելափակում տղամարդկանց վերարտադրողական համակարգը: Բայց հիմքեր կան կարծելու, որ սննդակարգում ԳՄՕ-ի մեծ քանակությունն անպտղության է հանգեցնում:

Արժե նշել, որ ԳՄՕ-ի վնասի վերաբերյալ զրույցներ վաղուց են տարվում, բայց գիտնականներն ու սննդամթերք արտադրողները շարունակում են ակտիվորեն ԳՄՕ-ի տեխնոլոգիաներ ներդնել արդյունաբերության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել