• Latest news

Ոտքից գլուխ խալերով պատված աղջիկը հպարտանում է, որ տարբերվում է մյուսներից

24 օգոստոսի, 2015  14:49

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի 19-ամյա բնակչուհի Սիերա Սվորինգենը երկար տարիներ ծաղրի է ենթարկվել իր անսովոր արտաքինի պատճառով. նա ծնվել է ամբողջ մարմնով մեկ խալերի մեծ քանակությամբ:

Բժիշկները նրա մոտ հազվագյուտ վիճակ են ախտորոշել, որը կոչվում է բնածին մելանոցիտար նեվուս եւ որին աշխարհում բախվում է ամեն 500 000-ից մեկը: Խալերը ծածկում են նրա մարմնի ավելի քան երկու երրորդը, իսկ ամենախոշորը փորից հասնում է մինչեւ ազդրերի ստորին հատվածը:

Սիերան մանուկ հասակից ստիպված է եղել սովորել անցորդների շեղ հայացքներին եւ այլ երեխաների ու նաեւ մեծահասակների քմծիծաղին: Բայց տարիների ընթացքում նա բավականաչափ խիզախությունէ  ձեռք բերել ոչ միայն հարմարվելու իր վիճակին, այլեւ հպարտանալու դրանով: Այժմ աղջիկը հայտարարում է, որ ուրախ է, որ տարբերվում է ուրիշներից:

«Անչափահաս տղաներն առաջինը սկսեցին մեկնաբանել իմ արտաքինը,-պատմում է Սիերան: Նրանք մոտավորապես ասում էին. «Լսիր, էս ինչ կեղտոտ ես, գնա լվացվիր»: Բայց ես հպարտ եմ, որ ուրիշ եմ, որ տարբերվում եմ մեծամասնությունից: Մեզանից յուրաքանչյուրի մեջ արտասովոր մի բան կա, եւ կարեւոր չէ` դրսից է, թե ներսից: Յուրաքանչյուրն աշխարհ է գալիս տարբերվելու համար, եւ մենք միշտ պիտի ինքներս մեզ սքանչելի համարենք »:

Այս հազվագյուտ խանգարման դեպքերի մեծամասնության պատճառը որոշակի գեների մուտացիան է: Նման խալերով երեխաներն ավելի, քան մյուսները ենթակա են չարորակ մելանոմայի վտանգին, դրա համար էլ նրանց խորհուրդ է տրվում անընդհատ արեւապաշտպան քսուք օգտագործել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել