• Latest news

Ֆիլմ դիտելիս արտասվող մարդիկ ավելի երջանիկ են, քան արցունքները զսպողները

25 օգոստոսի, 2015  22:43

Մարդիկ, ովքեր ֆիլմ դիտելիս արտասվում են, 20 րոպե անց իրենց ավելի երջանիկ են զգում, քան նրանք, ովքեր զսպում են արցունքները:

Հետազոտության ընթացքում գիտնականները 60 տղամարդկանց եւ կանանց հուզիչ ֆիլմեր եւ հոլովակներ են ցուցադրել, իսկ հետո վերլուծել դիտման ընթացքում նրանց վարքն ու դրանից հետո ինքնազգացողությունը: Փորձի մասնակիցների 60%-ն արտասվել է Հատիկո շան մասին ֆիլմը դիտելիս, 45%-ը՝ «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը դիտելիս: Ընդ որում, կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են արտասվել:

Հետաքրքիր է, որ դիտումից հետո նրանք, ովքեր չեն արտասվել, տրամադրության փոփոխություն չեն ունեցել, իսկ փոքր-ինչ արտասվողները տխրության զգացողություն են ունեցել: Իսկ այն կամավորները, որոնք ազատություն են տվել էմոցիաներին, ֆիլմը դիտելուց հետո իրենց երջանիկ եւ գոհ են զգացել:

Motivation and Emotion ամսագրում հրապարակված փորձի արդյունքների համաձայն, հետազոտողներն այս արդյունքը բացատրում են ուղեղի քիմիակում փոփոխություններով, որոնք արցունք են առաջացնում: Tilburg University-ից հետազոտող Ասմիր Գրաչանինի խոսքով, արցունքները, հավանաբար, նպաստում են օքսիտոցին հորմոնի սինթեզին, որը պատասխանատու է լավ ինքնազգացողության եւ երջանկության զգացողության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել